ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
24.03.2020 | 00:41

...թե Ար­մեն Ա­շո­տ­յա­նի բա­վա­կա­նին ռա­ցիո­նալ ա­ռա­ջար­կը, այն է՝ Հա­յաս­տա­նը հան­դես գա պան­դե­միա­յի դեմ հա­մաշ­խար­հա­յին պայքարի նա­խա­ձեռ­նու­թ­յամբ, այդ թվում և օգտ­վի Չի­նաս­տա­նի` կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի փոր­ձից, նաև հաշ­վի առ­նե­լով հա­մե­րաշ­խու­թ­յան մթ­նո­լոր­տը՝ ի­րենք պատ­րաստ են այդ հար­ցում ի­րենց ողջ ջան­քը ներդ­նե­լու, հան­դի­պել է իշ­խա­նու­թ­յուն­նե­րի «ան­հաս­կա­ցո­ղու­թ­յան պա­տին»։ Հի­շենք. նախ­կին իշ­խող կու­սակ­ցու­թ­յու­նը, ի տար­բե­րու­թ­յուն այ­սօր­վա գլո­բա­լիստ թա­վիշ­նե­րի, բա­վա­կա­նին լուրջ կա­պեր ու­նի չի­նա­կան կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թ­յան, իշ­խա­նու­թ­յան լուրջ օ­ղակ­նե­րի հետ: Մեր ԱԳՆ-ում այդ ա­ռա­ջար­կը «ա­դաբ­ր­յամս» Է ստա­ցել, սկ­սել են աշ­խա­տել այդ ուղ­ղու­թ­յամբ, սա­կայն կա­ռա­վա­րու­թ­յունն ի­մա­նա­լով այդ մա­սին` դեմն ա­ռել է, ա­սել` չենք ա­նե­լու, էդ էր պա­կաս Ա­շո­տ­յա­նի ա­ռա­ջար­կը կյան­քի կո­չենք:

Դիտվել է՝ 25457

Մեկնաբանություններ