ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փա­շի­ն­յա­նը մե­նակ է

Փա­շի­ն­յա­նը մե­նակ է
09.06.2020 | 00:38
Խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը տե­ղա­փոխ­վեց ար­մա­տա­կան դաշտ։ Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում խիստ չե­զոք կար­գա­վի­ճա­կով գոր­ծող ԲՀԿ-ն օ­րերս կտ­րուկ շր­ջա­դարձ կա­տա­րեց։ ՈՒ ե­թե ժա­մա­նա­կին Փա­շի­նյա­նի ձե­ռամբ օ­լի­գար­խից սե­փա­կա­նա­տեր դար­ձած Գա­գիկ Ծա­ռու­կյանն ու նրա քա­ղա­քա­կան ու­ժը «ոչ նա­լին, ոչ մե­խին» սկզ­բուն­քով էին աշ­խա­տում, եր­բեմն տն­տե­սա­կան ո­րոշ սուր ո­րա­կում­նե­րի հա­մար էլ «Մուլ­տի Գրուպ» ըն­կե­րու­թյան գլ­խա­վոր տնօ­րեն Սեդ­րակ Ա­ռուս­տա­մյա­նին մեկ բռ­նում, մեկ բաց էին թող­նում, այ­սօր ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է։ Ծա­ռու­կյա­նը մտ­նում է առ­ճա­կատ­ման դաշտ, Փա­շի­նյանն էլ կր­կին նրան սպառ­նում է քրեա­կան գոր­ծով։ ՈՒ ծի­ծա­ղե­լի կլի­ներ հա­վա­տալ, որ դա ԲՀԿ ա­ռաջ­նոր­դը չէր կան­խա­տե­սել։
Հե­ռա­նա­լով մի պահ Ծա­ռու­կյա­նի ան­ձից՝ փաս­տենք, որ այս ակ­տի­վա­ցու­մը նաև մեկ այլ բա­նի ազ­դան­շան է։ Ե­թե խո­շոր գոր­ծա­րարն ար­դեն դուրս է գա­լիս օր­վա իշ­խա­նու­թյան դեմ, սա նշա­նա­կում է, որ ի­րա­վի­ճա­կը Փա­շի­նյա­նի շուրջ շատ ա­վե­լի լուրջ է, ո­րով­հետև, ա­ռանց ա­ռա­ջի­կա իշ­խա­նա­փո­խու­թյան հոտն առ­նե­լու գոր­ծա­րա­րը դուրս չի գա այն իշ­խա­նու­թյան դեմ, ո­րի ձեռ­քին են հար­կա­յին, ի­րա­վա­կան լծակ­նե­րը, ո­րոն­ցով նրան շատ ա­րագ կա­րող են աս­պա­րե­զից հե­ռաց­նել։ ՈՒ­րեմն ստաց­վում է, որ այս իշ­խա­նու­թյան գնացքն իս­կա­պես ար­դեն գնա­ցել է, ու ոչ միայն գոր­ծա­րար­ներն են նրա դեմ դուրս գա­լիս, այլև այդ գոր­ծա­րար­նե­րի գու­մար­նե­րը հաշ­վող ու գան­ձող, երկ­րի փո­ղի վրա «նս­տած» թիվ մեկ պաշ­տո­նյան՝ ՊԵԿ նա­խա­գահ Դա­վիթ Ա­նա­նյա­նը։ Չպետք է բա­ցա­ռել նաև, որ վեր­ջի­նիս հրա­ժա­րա­կա­նի գոր­ծոն­նե­րից է այն, որ, տն­տե­սա­կան այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, ՊԵԿ-ն այլևս չի կա­րո­ղա­նա­լու հար­կա­հա­վա­քու­թյուն ի­րա­կա­նաց­նել, իսկ դրա կուժն ու կու­լան, բնա­կա­նա­բար, կոտր­վե­լու է հենց ղե­կա­վա­րի գլ­խին։ Իսկ Դա­վիթ Ա­նա­նյա­նը մեկ հրա­ժա­րա­կա­նով եր­կու հարց լու­ծեց՝ գլուխն ա­զա­տեց իշ­խա­նու­թյան մեղ­քե­րի ոչ սե­փա­կան բաժ­նից, իշ­խա­նու­թյան մութ գոր­ծե­րից ի­րեն դուրս դրեց։
Վե­րա­դառ­նա­լով խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը, հա­վե­լենք, որ քա­ղա­քա­կան ու­ժե­րի հա­մախ­մբ­ման գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կում է և ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո քա­ղա­քա­կան ակ­տիվ զար­գա­ցում­նե­րի պի­տի սպա­սել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ