ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԼՀԿ-ն օրվա ընթացքում քանի «երես» է փոխում

ԼՀԿ-ն օրվա ընթացքում քանի «երես» է փոխում
24.06.2020 | 16:58

Հետաքրքիր է, թե ԼՀԿ խմբակցությունը քանի ժամը մեկ է կողմնորոշում ու դիրքորոշում փոխում։ Առավոտյան հայտարարում է, թե չի վիճարկի հակասահմանադրական օրենքը, այսինքն՝ դառնում իշխանության «գրպանի» ընդդիմություն, կեսօրին ԱԺ նիստին իբր դեմ «խաղում» իշխանությանը, թե ինչու՞ եք գույքահարկի մասին օրենք փոխում։ Ու աբսուրդն էլ այն է, որ այնպիսի պաթոսախեղդ ելույթներ են ունենում, որ քիչ է մնում հավատաս, որ առավոտյան տեսածդ ԼՀԿ-ն չէր, այլ ասենք, իմքայլականների ավելի վատ պատճենը։

Տեսնես՝ իրենք իրե՞նց են խաբում, թե՞ հատուկ են անում, որ առավոտյան իրական ընդդիմադիրների լուտանքներին ու հայհոյանքներին արժանանան, իսկ երեկոյան՝ իշխանության ու նրա ֆեյքերի։


Բայց ամենավատն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այնքան է ամլացել ու ավերակների վերածվել, որ հենց այսպիսի ուժերից է կախված պետության ապագան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ