ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իրենք էլ են զզ­վել

Իրենք էլ են զզ­վել
10.07.2020 | 00:34

Եր­կու տա­րի ա­ռաջ «Ոս­տի­կա­նը մերն է» լո­զուն­գով «քայ­լող­նե­րը» փո­ղո­ցից ե­կան իշ­խա­նու­թյան, ու շատ չան­ցած պարզ­վեց, որ «մե­րոն­քա­կան» ոս­տի­կա­նը պար­տա­վոր է են­թարկ­վել միայն իշ­խա­նու­թյան ցան­կա­ցած հրա­հան­գի՝ ան­տե­սե­լով քա­ղա­քա­ցու շա­հե­րը։ Այ­սօր, ա­ռա­վել քան երբևէ, լար­վել են ոս­տի­կան-քա­ղա­քա­ցի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, և այս «դի­մա­կա­յին» առ­ճա­կատ­ման ֆո­նին ի­րա­վա­պահ­նե­րից շա­տե­րի նյար­դե­րը տե­ղի են տա­լիս։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, խիստ հրա­հանգ կա ա­պա­հո­վե­լու ո­րո­շա­կի տու­գանք­նե­րի չափ, ո­րի հա­մար հան­րու­թյան թուք ու մու­րը վաս­տա­կում են շար­քա­յին ոս­տի­կան­նե­րը։ Քաշք­շուկ­նե­րով ու­ղեկց­վող տար­բեր մի­ջա­դե­պե­րից հե­տո շար­քա­յին ոս­տի­կա­նի գլ­խին է ջարդ­վում կուժն ու կու­լան, չնա­յած նա ըն­դա­մե­նը վե­րա­դա­սի հրա­հան­գը կա­տա­րողն է։ Այս օ­րե­րին շա­տերն են բո­ղո­քում հա­մա­կար­գի ներ­սում առ­կա խն­դիր­նե­րից, ան­հաս­կա­նա­լի հրա­հանգ­նե­րից ու ոս­տի­կա­նի հան­դեպ հան­րու­թյան շր­ջա­նում ա­ճող բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քից։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 9930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ