ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մբա­պեն՝ «ար­քա­յա­կա­նի» գլ­խա­վոր թի­րախ

Մբա­պեն՝ «ար­քա­յա­կա­նի»  գլ­խա­վոր թի­րախ
21.07.2020 | 15:36

«Պա­րի Սեն Ժեր­մե­նի» հար­ձակ­վող Կի­լիան Մբա­պեն շա­րու­նա­կում է մնալ «Ռեա­լի» գլ­խա­վոր տրանս­ֆե­րա­յին թի­րա­խը։ Marca-ի փո­խանց­մամբ՝ մադ­րի­դյան ա­կում­բում վս­տահ են, որ 2021 թվա­կա­նի ամ­ռա­նը ֆրան­սիա­կան «Պա­րի Սեն Ժեր­մե­նից» կկա­րո­ղա­նան ձեռք բե­րել Մբա­պեի տրանս­ֆե­րը։ Մի­ջան­կյալ նկա­տենք, որ ֆուտ­բո­լիստն էլ մեծ հա­մակ­րանք ու­նի «ար­քա­յա­կա­նի» նկատ­մամբ, իսկ նրա գլ­խին կանգ­նած Զի­նե­դին Զի­դա­նը ե­ղել ու մնում է Մբա­պեի կուռ­քը։
Ե­թե փա­րի­զյան ա­կում­բը ցան­կա­նում է պա­հել Մբա­պեին, ա­պա պետք է եր­կա­րաձ­գի նրա հետ պայ­մա­նա­գի­րը մինչև 2022 թվա­կա­նը, սա­կայն կող­մե­րը հա­մա­ձայ­նու­թյուն ու նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չու­նեն այս հար­ցի շուրջ։ «Ռեա­լը», ի­հար­կե, անց­նե­լու է գոր­ծի հա­ջորդ ա­մառ, սա­կայն ՊՍԺ-ն չի պատ­րաստ­վում հեշ­տու­թյամբ թող­նել իր աստ­ղին։
Փա­րի­զյան ա­կում­բը ցան­կա­նում է Մբա­պեի վա­ճառ­քից ռե­կոր­դա­յին գու­մար ստա­նալ։ Որ այն այդ­պի­սին կլի­նի, կաս­կած չկա, այլ հարց է, թե կո­րա­նա­վի­րու­սի այս հա­մա­ճա­րակն ինչ­պես ու ինչ­քա­նով է ազ­դել ֆուտ­բո­լիստ­նե­րի տրանս­ֆե­րա­յին ար­ժե­քի վրա, ո­րով­հետև դեռ խո­շոր հարց է՝ ա­ռաջ­նու­թյուն­նե­րը նոր մր­ցաշր­ջա­նում մար­զա­դաշ­տե­րում հան­դի­սա­տե­սին տես­նե­լու եր­ջան­կու­թյու­նը կու­նե­նա՞ն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 12050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ