ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայ­տա­րա­րե­ցին, որ հայ­տա­րա­րում են

Հայ­տա­րա­րե­ցին, որ հայ­տա­րա­րում են
02.10.2020 | 00:47

Ե­րեկ ՌԴ նա­խա­գա­հը Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նիստ է հրա­վի­րել՝ քն­նարկ­վել է ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մը։ Պու­տի­նի մա­մու­լի քար­տու­ղա­րի խոս­քով՝ խոր­հր­դակ­ցու­թյան մաս­նա­կից­նե­րը նշել են տա­րա­ծաշր­ջան Սի­րիա­յից և Լի­բիա­յից զի­նյալ­նե­րի տե­ղա­փոխ­ման ծայ­րա­հեղ վտան­գը: Ռու­սաս­տա­նը տի­րա­պե­տում է սե­փա­կան տվյալ­նե­րի, որ Մեր­ձա­վոր Արևել­քի զի­նյալ­նե­րը կռ­վում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում` հայ­տա­րա­րել է ՌԴ ԱԳՆ խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վան: «Մենք ու­նենք այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը, դրանք մեր ձեռ­քի տակ են», - ա­սել է նա ճե­պազ­րույ­ցում:


ԱՄՆ Կոնգ­րե­սում քվեար­կու­թյան է դր­վե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դեմ Ադր­բե­ջա­նի հար­ձա­կու­մը և հա­կա­մար­տու­թյա­նը Թուր­քիա­յի մի­ջամ­տու­թյու­նը դա­տա­պար­տող բա­նաձև։ Կոնգ­րես­մեն­նե­րը փոր­ձում են ոչ միայն հաս­նել հար­ձա­կու­մը դա­տա­պար­տե­լուն, այլև ստի­պել փո­խել քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րը թույլ կտա կր­ճա­տել ռազ­մա­կան օգ­նու­թյու­նը Իլ­համ Ա­լիևի ռե­ժի­մին և պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել Էր­դո­ղա­նի դեմ՝ հա­մա­ճա­րա­կի պայ­ման­նե­րում տա­րա­ծաշր­ջա­նա­յին պա­տե­րազմ հրահ­րե­լու հա­մար: Փաս­տա­թուղ­թը ներ­կա­յաց­րել է Կոնգ­րե­սի հե­տա­խու­զու­թյան հար­ցե­րով մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Ջե­քի Սփա­յե­րը: Շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված ար­տա­հերթ նա­խա­գի­ծը, բա­ցի ռազ­մա­կան հար­ձա­կումն ու Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյու­նը դա­տա­պար­տե­լուց, կոչ է ա­նում ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման միջ­նորդ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին «ա­պա­հո­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և Հա­յաս­տա­նի դեմ հար­ձա­կո­ղա­կան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման և շփ­ման գծի եր­կայն­քով դի­տարկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րու­մը»: Կոնգ­րես­մեն Սփա­յե­րի նա­խա­ձեռ­նու­թյու­նը հա­վա­նու­թյան է ար­ժա­նա­ցել և՛ դե­մոկ­րա­տա­կան, և՛ հան­րա­պե­տա­կան ճամ­բա­րում։ Նոր բա­նաձևի նա­խագ­ծի հե­ղի­նակ­նե­րը հի­շեց­նում են Բաք­վի նա­խա­ձեռ­նած հար­ձակ­մա­նը նա­խոր­դած՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյան, ա­պա­կա­յու­նաց­նող քայ­լե­րի մա­սին։ Ջե­քի Սփա­յե­րը վկա­յա­կո­չել է Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նին հար­ված հասց­նե­լու Բաք­վի սպառ­նա­լիք­նե­րը, անդ­րա­դարձ կա նաև Թուր­քիա­յի կող­մից սի­րիա­ցի վարձ­կան զի­նյալ­ներ Ադր­բե­ջան ու­ղար­կե­լու մա­սին փաս­տե­րին: Կոնգ­րես­մե­նը ներ­կա­յաց­րել է նաև հայ­կա­կան կող­մի պն­դում­նե­րը, ո­րոնց հա­մա­ձայն՝ թուր­քա­կան F-16 կոր­ծա­նիչ­նե­րը, հայ­տն­վե­լով Հա­յաս­տա­նի օ­դա­յին տա­րած­քում, թի­րա­խա­վո­րել և խո­ցել են հայ­կա­կան ռազ­մա­կան օ­դա­նա­վը։


Սպի­տակ տան կայ­քի We the People բաժ­նում սկս­վել է առ­ցանց ստո­րագ­րա­հա­վաք՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դեմ ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան դա­տա­պար­տե­լու և Թուր­քիա­յին ՆԱ­ՏՕ-ից հե­ռաց­նե­լու խնդ­րագ­րով: Խնդ­րագ­րում նշ­վում է, որ Թուր­քիան և Ադր­բե­ջա­նը, ի­րենց վարձ­կան ԴԱԻՇ ա­հա­բե­կիչ­նե­րի հետ պա­տե­րազմ են սկ­սել ընդ­դեմ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի՝ հայ ազ­գին և նրա պա­պե­նա­կան հո­ղե­րը ոչն­չաց­նե­լու հա­մար: Նշ­վում է նաև, որ դա­րեր շա­րու­նակ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նինն է ե­ղել: ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փին ուղղ­ված խնդ­րագ­րով կոչ է ար­վում.
1. Հե­ռաց­նել Թուր­քիա­յին ՆԱ­ՏՕ-ից, հայ­տա­րա­րել ա­հա­բեկ­չու­թյան հո­վա­նա­վոր։
2. Ար­գե­լել Թուր­քիա­յին օգ­տա­գոր­ծել ՆԱ­ՏՕ-ին պատ­կա­նող զեն­քե­րը՝ ԱԹՍ ռմ­բա­կո­ծիչ­ներ, մի­ջու­կա­յին զենք, F-35 ինք­նա­թիռ­ներ։
3. Փա­կել Թուր­քիա­յում ԱՄՆ-ի ռազ­մա­կան բա­զա­նե­րը։
4. Տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի դեմ։
5. Դա­դա­րեց­նել ռազ­մա­կան օգ­նու­թյու­նը Թուր­քիա­յին, Ադր­բե­ջա­նին, ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել Հա­յաս­տա­նին։
6. Ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։
7. Կանգ­նեց­նել Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի՝ Հա­յաս­տա­նի դեմ ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյու­նը:
Խնդ­րագ­րի վե­րա­բե­րյալ Սպի­տակ տան ար­ձա­գան­քը ստա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է 100 հա­զար առ­ցանց ստո­րագ­րու­թյուն, ար­դեն ստո­րագ­րել է 71 հա­զար 623 օգ­տա­տեր: Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը Բրյու­սե­լում հայ­տա­րա­րել է, որ Փա­րիզն ու­նի ստույգ տե­ղե­կու­թյուն­ներ՝ Թուր­քիա­յից տե­ղա­փոխ­ված սի­րիա­ցի իս­լա­միստ­նե­րը մաս­նակ­ցում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ծա­վալ­վող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին:


«Մենք գի­տենք, որ սի­րիա­ցի գրո­հա­յին­նե­րը հե­ռա­ցել են Գա­զիան­թե­փից (մարզ Թուր­քիա­յի հա­րա­վում), որ մաս­նակ­ցեն Ղա­րա­բա­ղում տե­ղի ու­նե­ցող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Դա շատ լուրջ հան­գա­մանք է, և մենք մտա­դիր ենք դա քն­նար­կել Եվ­րա­միու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վում»,- ա­սել է Մակ­րո­նը: Նրա խոս­քով՝ ի­րա­վի­ճա­կը Ղա­րա­բա­ղում շատ բարդ է, և ա­մեն ինչ պետք է ա­նել խա­ղա­ղու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Ֆրան­սիան ա­մեն ինչ կա­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում Ադր­բե­ջա­նի բա­նա­կի ռմ­բա­հար­ման հետևան­քով վի­րա­վոր­ված լրագ­րող­նե­րին հնա­րա­վո­րինս ա­րագ տուն վե­րա­դարձ­նե­լու հա­մար՝ ա­սել է Է­մա­նուել Մակ­րո­նը:
«Մենք պայ­մա­նա­վոր­վել ենք տե­ղե­կատ­վու­թյուն փո­խա­նա­կել և դրա հի­ման վրա անհ­րա­ժեշտ եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել»,- Բրյու­սե­լում ա­սել է Մակ­րո­նը: Նրա խոս­քով՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­ներն ա­մեն ինչ ա­նում են ի­րա­վի­ճա­կը կա­յու­նաց­նե­լու, հա­կա­մար­տու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րի ե­ղա­նա­կով՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի շր­ջա­նակ­նե­րում կար­գա­վո­րե­լու հա­մար: «Հար­ված­նե­րը, ո­րոնք կի­րա­կի օրն ի­րա­կա­նաց­վել են Ադր­բե­ջա­նի տա­րած­քից, ոչ մի ար­դա­րա­ցում չու­նեն, և ես այդ մա­սին ու­ղիղ ա­սել եմ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևին», ա­սել է Է­մա­նուել Մակ­րո­նը:


…ՈՒ երբ այս­քա­նից հե­տո կար­դում ես, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի 3 հա­մա­նա­խա­գահ­նե­րի հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյու­նը. «Մենք կոչ ենք ա­նում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րին ան­հա­պաղ և բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րել ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը և ա­ռանց նա­խա­պայ­ման­ներ ներ­կա­յաց­նե­լու վեր­սկ­սել բա­նակ­ցու­թյուն­նե­րը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո», ո­րին հա­վել­ված է նրանց ցա­վակ­ցու­թյու­նը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում զոհ­ված­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, ոչ միայն զար­մա­նում ես, այլև հարց է ծա­գում՝ հա­մա­նա­խա­գահ­նե­րը ու­զում են աշ­խար­հին հի­շեց­նել, որ ի­րենք կա՞ն: Նախ` այս բո­վան­դա­կու­թյամբ հայ­տա­րա­րու­թյու­նը նվա­զա­գույ­նը 5 օ­րով ու­շա­ցած է, հե­տո՝ երբ 3 կող­մերն էլ ա­ռան­ձին-ա­ռան­ձին ար­ձա­նագ­րում են Թուր­քիա­յի ան­հար­կի մի­ջամ­տու­թյու­նը կոնֆ­լիկ­տին, ին­չու՞ եր­րորդ կող­մի մի­ջամ­տու­թյան ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին ոչ մի բառ չկա: Եվ վեր­ջա­պես՝ ե­թե բո­լոր կող­մերն էլ ըն­դու­նում են, որ նա­խա­հար­ձակ է ե­ղել Ադր­բե­ջա­նը, ին­չու՞ են հայ­տա­րա­րու­թյու­նը ուղ­ղում կող­մե­րին: ՈՒ նույն­քան զար­մա­նա­լի է, որ ե­րեկ Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վում հայ­տա­րա­րել է, թե «ա­նըն­դու­նե­լի է, երբ ԵԱՀԿ Մինս­կի խում­բը կրա­կի դա­դա­րե­ցում է պա­հան­ջում, նախ պետք է պա­հան­ջի, որ հա­յե­րը դուրս հա­նեն զոր­քերն Ադր­բե­ջա­նից»: Են­թադ­րու­թյու­նը, որ ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը փոր­ձում են հնա­րա­վո­րու­թյուն տալ Բաք­վին ու Ան­կա­րա­յին, դեմ­քը փր­կե­լով, դա­դա­րեց­նել պա­տե­րազմն ու խու­սա­փել ներ­քա­ղա­քա­կան բար­դու­թյուն­նե­րից, շատ մար­դա­սի­րա­կան է ու նույն­քան վե­րա­ցա­կան:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Հեր­թա­կան պա­րի­տե­տա­յին հայ­տա­րա­րու­թյան միակ ար­դա­րա­ցու­մը մնում է են­թադ­րու­թյու­նը, որ 1-2 օ­րից կհետևեն գործ­նա­կան քայ­լեր՝ նվա­զա­գույ­նը պատ­ժա­մի­ջոց­ներ Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չում:
Հ.Հ.Գ. Ինչ­պես ան­կան­խա­տե­սե­լի է պա­տե­րազ­մի ըն­թաց­քը, այն­պես էլ դի­վա­նա­գետ­նե­րի պահ­ված­քը: Երեկ ուշ երե­կո­յան հայտ­նի դար­ձավ, որ ՌԴ և Թուր­քի­ա­յի ԱԳ նա­խա­րար­նե­րը հե­ռա­խո­սել են, ու «Ման­րա­մասն քն­նարկ­վել է ղա­րա­բաղ­յան լար­վա­ծու­թյու­նը, նա­խա­րար­նե­րը լուրջ մտա­հո­գու­թյուն են հայտ­նել շա­րու­նակ­վող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ և կոչ արել ան­հա­պաղ դա­դա­րեց­նել դրանք: Կող­մե­րը պատ­րաս­տա­կա­մու­թյուն են հայտ­նել հա­մա­կար­գե­լու Ռու­սաս­տա­նի և Թուր­քի­ա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ իրա­վի­ճա­կի կա­յու­նաց­ման և ղա­րա­բաղ­յան խնդ­րի կար­գա­վո­րու­մը շու­տա­փույթ դի­վա­նա­գի­տա­կան շր­ջա­փուլ վե­րա­դարձ­նե­լու հա­մար»։ Հի­մա ի՞նչ՝ Չա­վուշ­օղ­լուն հա­կադր­վում է Էր­դո­ղա­նի՞ն, թե՞ ար­տա­հայ­տում է Թուր­քի­ա­յի դիր­քո­րոշ­ու­մը:

Դիտվել է՝ 9839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ