ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Мимино, ока­зы­вается, не сокол!

Мимино, ока­зы­вается, не сокол!
06.10.2020 | 00:24

Հայ­կա­կան շատ լավ խոսք կա. «Նեղ օ­րե­րին ես ճա­նա­չում մարդ­կանց»։ Փոքր-ինչ վե­րաձևա­կեր­պե­լով այս միտ­քը՝ պի­տի ա­սել, որ մեզ հա­մար այս ծանր, պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին ճա­նա­չե­ցինք, թե որ եր­կր­ներն են մեզ ա­ջա­կից, ում ենք ան­հար­կի քար­կո­ծում և ինչ դա­սեր պի­տի այ­սու­հետ քա­ղենք։ Պա­տեհ ա­ռի­թով դեռ կանդ­րա­դառ­նանք, թե Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ինչ խն­դիր­ներ է ինքն իր հա­մար ստեղ­ծել, սա­կայն այս օ­րե­րին կա­տար­վում է մի բան, ո­րի մա­սին լռել հնա­րա­վոր չէ։


Հա­յաս­տա­նը միշտ Վրաս­տա­նը հա­մա­րել է եղ­բայ­րա­կան պե­տու­թյուն, սա­կայն պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին նրա պահ­ված­քը կար­ծես այդ մա­սին չի հու­շում։ Չնա­յած այդ երկ­րի հա­վաս­տիա­ցում­նե­րին, թե բեռ­նա­փո­խադ­րում­ներն ա­զատ ի­րա­կա­նաց­վում են, մեր հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րով, Վրաս­տա­նը թույլ չի տա­լիս, որ և սնն­դով, և դիզ­վա­ռե­լի­քով, և այլ տե­սա­կի ապ­րանք­նե­րով բեռ­նա­տար­նե­րը Հա­յաս­տան մտ­նեն։ Սա ա­մեն ին­չից ա­ռաջ հու­մա­նի­տար խն­դիր է, և ե­թե հարևան եր­կի­րը նման քայլ է ա­նում, նշա­նա­կում է, որ ոչ միայն մար­դա­սի­րու­թյան հետ կապ­ված խն­դիր ու­նի, այլև դու էլ ինչ-որ հար­ցե­րում քեզ սխալ ես պա­հել նրա հետ՝ սկ­սած ան­հար­կի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից։
Ի վեր­ջո, եր­կր­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում միշտ չէ, որ ա­մեն ինչ ո­րոշ­վում է պե­տա­կան մա­կար­դա­կով։ Նախ վճ­ռո­րոշ են մարդ­կա­յին փոխ­վս­տա­հու­թյու­նը և անձ­նա­կան կա­պե­րը։ Այս­պի­սի վի­ճակ­նե­րում հար­ցե­րը լուծ­վում են ա­ռա­ջին հեր­թին ղե­կա­վար­նե­րի անձ­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի շնոր­հիվ։ Քիչ չեն դեպ­քե­րը, երբ Հա­յաս­տա­նի տար­բեր ղե­կա­վար­ներ, պաշ­տո­նյա­ներ ի­րենց անձ­նա­կան կա­պե­րի շնոր­հիվ ա­վե­լի մեծ օ­գուտ են տվել Հա­յաս­տա­նին և Ար­ցա­խին (հատ­կա­պես ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի ա­ռա­ջին տա­րի­նե­րին), քան կա­րող էր լի­նել պե­տա­կան խո­ղո­վակ­նե­րով։


Ի վեր­ջո, միա­սին «Ով սի­րու՜ն, սի­րու՜ն» լսե­լը կամ մի­մյանց շան ձագ նվի­րե­լը դեռ չի խո­սում վս­տա­հու­թյան մա­սին։ Սա է հենց լա­վա­գույն շր­ջա­նը, լակ­մու­սի թուղ­թը, երբ երևում է, թե Հա­յաս­տա­նի հետ իր հարևան­ներն ինչ­պես են վար­վում, ինչ­պի­սին են վեր­նա­խա­վե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մի­մյանց հետ։
Ե­թե ոչ մարդ­կա­յին, գո­նե պե­տա­կան մա­կար­դա­կով պետք է ան­հա­պաղ այս խն­դի­րը լուծ­վի, ո­րով­հետև դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե ինչ վի­ճա­կում կհայ­տն­վենք, ե­թե Հա­յաս­տան ապ­րանք չմտ­նի։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 16816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ