Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.10.2020 | 00:02

Զո­րու­թյուն­նե­րի Տե՛ր Աստ­ված, մինչև ե՞րբ պի­տի բար­կա­նաս քո ծա­ռա­նե­րի ա­ղոթ­քի վրա։ Մեզ ար­տաս­վա­խառն հա­ցով սնե­ցիր և ան­չափ ար­տա­սուք խմեց­րիր մեզ։ Մեզ դարձ­րիր նա­խա­տին­քը մեր հարևան­նե­րի և ծաղ­րու­ծա­նա­կը մեր թշ­նա­մի­նե­րի։ Զո­րու­թյուն­նե­րի՛ Աստ­ված, մեզ հե՛տ դարձ­րու, ցու՛յց տուր մեզ ե­րե­սը քո, որ ապ­րենք։


Սաղ­մոս 79. 5-8

Դիտվել է՝ 3612

Մեկնաբանություններ