Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.10.2020 | 00:02

Գի­նու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քան­զի գի­նին կոր­ծա­նել է շա­տե­րին։ Ինչ­պես քու­րան փոր­ձում է սրի ծայ­րի ջր­դեղ­ված լի­նե­լը, այդ­պես էլ գի­նին հպարտ­նե­րի սիր­տը փոր­ձում է վե­ճով։ Գի­նին հա­վա­սար է մար­դու կյան­քին, ե­թե այն խմում ես չա­փով։ Ի՞նչ է կյանքն ա­ռանց գի­նու. այն ստեղծ­ված է մարդ­կանց ու­րա­խու­թ­յան հա­մար։ Սր­տի ցն­ծու­թ­յուն և հո­գու ու­րա­խու­թ­յուն է գի­նին, երբ այն խմում են չա­փա­վոր և ժա­մա­նա­կին։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 34. 30-36

Դիտվել է՝ 4060

Մեկնաբանություններ