ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հե­ղի­նա­կա­վոր ա­նուն­նե­րի պա­կաս չկա

Հե­ղի­նա­կա­վոր ա­նուն­նե­րի պա­կաս չկա
23.10.2020 | 01:28

Նշենք, որ ե­րեկ մեկ­նար­կեց իր հզո­րու­թյամբ ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի երկ­րորդ՝ Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նը, ո­րում ներ­կա­յաց­ված են թի­մեր, ո­րոնք ակն­հայ­տո­րեն Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի հա­վակ­նորդ­ներ են։ Հենց միայն ա­նուն­ներն ինչ ա­սես ա­սում են՝ «Ար­սե­նալ», «Տո­տեն­հեմ», «Նա­պո­լի», «Ռո­մա», «Մի­լան»...

Հու­սանք, որ նրանք, մնա­ցած ևս մի քա­նի հե­ղի­նա­կա­վոր ա­նուն­ներ հա­վուր պատ­շա­ճի կկարևո­րեն խա­ղար­կու­թյու­նը՝ դրան տա­լով ա­ռանձ­նա­կի շուք։ Չմո­ռա­նանք, որ եզ­րա­փա­կիչ հատ­վա­ծում նրանց են միա­նա­լու Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին­նե­րում ա­ռա­ջին եր­կյա­կը կազ­մե­լու պա­տի­վը չու­նե­ցած թի­մեր։ Մի խոս­քով, ապ­րենք լիա­կա­տար տո­նի զգա­ցո­ղու­թյամբ, ու թող որ դրան ա­ռանձ­նա­հա­տուկ շունչ ու բերկ­րանք տան մեզ՝ հա­յե­րիս հա­մար այս դժն­դակ օ­րե­րը, երբ ար­ցա­խյան ճա­կա­տում կե­նաց-մա­հու պայ­քա­րի ենք ե­լել սի­րիա­կան ա­հա­բե­կիչ­նե­րով հա­մալր­ված ա­զե­րի­թուր­քա­կան զի­նա­կան ու­ժի դեմ՝ հա­վաս­տե­լու հա­մար ան­կախ ապ­րե­լու մեր ի­րա­վուն­քը։
Հաղ­թե­լու ենք։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ