Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.11.2020 | 00:03

Հո­րից ա­մա­չե՛ք պոռն­կու­թյան հա­մար, դա­տա­վո­րից և իշ­խա­նից` հան­ցան­քի հա­մար, ժո­ղո­վա­կան­նե­րից և ժո­ղովր­դից` ա­նօ­րի­նու­թյան հա­մար, ըն­կե­րո­ջից և բա­րե­կա­մից` զր­կանք­նե­րի հա­մար, պան­դխ­տու­թյան վայ­րում` գո­ղու­թյան հա­մար, Աստ­ծու ճշ­մար­տու­թյու­նից և ուխ­տից` ստու­թյան հա­մար, ու­րիշ­նե­րի հա­ցի վրա ձեռք դնե­լու հա­մար, տա­լու և առ­նե­լու մեջ նա­խա­տինք կրե­լու հա­մար, ող­ջույ­նին ի պա­տաս­խան ձեր լռու­թյան հա­մար։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 41. 21-24

Դիտվել է՝ 4103

Մեկնաբանություններ