Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Ասում են

Ասում են
04.04.2022 | 07:26

Փողոցի միջոցով բոլոր իշխանափոխությունների դեպքում խախտվում է օրենսդրությունը․ այդպես եղավ նաև 2018 թվականին, երբ, օրինակ, դուռը կոտրելով մուտք գործեցին ռադիոտուն։

Հետևաբար, փողոցային իշխանափոխություն իրականացնելու ցանկություն ունեցող մարդիկ պետք է դուրս գան իրենց կոմֆորտ զոնայից և գնան ռիսկի։ Առանց վճռականության և ինքնազոհողության հնարավոր չէ մարդկանց հավաքել ձեր շուրջը։ Սա իշխանափոխության պարզ բանաձևն է։

Սուրեն Պարսյան

Դիտվել է՝ 34010

Մեկնաբանություններ