Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ասում են

Ասում են
11.08.2022 | 07:27

Յուրաքանչուր հուսալքությունից, ապատիայից հետո հանրությունը միշտ շոկի մեջ է լինում, բայց հետո, երբ զարթնում է, առաջին հարցը, որ ինքն իրեն տալիս է, ասում է․ «Ես ի՞նչ կարող եմ անել», և փորձում է պատասխանատվություն վերցնել։


Երբ հանրությունը սկսում է պատասխանատվություն վերցնել, նշանակում է վերադառնում է նորմալ կյանքի։ Կոլեկտիվ պատասխանատվություն․ ահա պետության համակարգային կառավարման և հաջողության հասնելու միջոցը։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 62790

Մեկնաբանություններ