Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Ախր ձերոնք էլ են մեղք, կքրքրվեն

Ախր ձերոնք էլ են մեղք, կքրքրվեն
07.09.2023 | 22:55

Ես ասեմ 60, դու ամենաքիչը 90 հոգի հասկացիր, Ավինենց Տիկո, ու Դավթաշեն շտապող էդ ամբողջ զանգվածը, չհաշված կանգառում մնացած, ավտոբուսում այդպես էլ տեղ չգտածները, մեկ մարդու պես, միանգամայն սրտաբուխ հիշատակում էին քեզ, քո ողջ ազգն ու տակը։

Չմտածես, թե չեմ փորձել չպաշտպանել։

Սակայն ինքնապաշտպանական բնազդս հուշեց, որ եթե ծպտուն հանեմ, ավտոբուսի տակ էլ կթաղեն․ ու բնավ էլ մխիթարություն չէր լինի, որ ավտոբուսը նոր ներկրվածներից էր։

Ասելս ինչ է։

Արի կլինի ժամանակից շուտ ինքնահռչակվիր, պրծի, տրանսպորտի էս ապուշ աշխատանքը կմոռանան անվանդ հետ կապել։

Խոստովանիր, որ քո օգտին է առաջարկս։

Ախր ձերոնք էլ են մեղք, կքրքրվեն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 22158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ