ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նա փորձում է թուլացնել, քայքայել և կազմալուծել հայկական ինքնությունը

Նա փորձում է թուլացնել, քայքայել և կազմալուծել հայկական ինքնությունը
23.03.2024 | 23:43

Փաշինյանն այսօր ՔՊ-ի անդամներին հրահանգեց մոռանալ «պատմական Հայաստանը» և հենց այդ դրույթը դնել իրենց «գաղափարական պատրաստվածության» հիմքում։ Նա կոչ արեց ՔՊ-ականներին այդ ծիրի ներքո «փոխվել» և համապատասխանաբար «փոխել» ժողովրդի մտայնությունը։

Ավելին, Փաշինյանը վերջին տարիներին Հայաստանի հետ կատարված ողբերգական իրադարձությունները նկարագրեց որպես ընդամենը «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցում»՝ առանց թուրք-ադրբեջանական հայատյաց դաշինքի ոճրագործությունները գեթ մեկ խոսքով արձանագրելու։ Փաստորեն, նա որակում է Արցախի հայաթափումը, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ներկա փուլը, որպես մի բնականոն, օբյեկտիվորեն տեղի ունեցած երևույթ՝ «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցում»։ Ըստ այդմ՝ նա փորձում է մի կողմից «մաքրել», ձերբազատել Ադրբեջանն ու Թուրքիան որևէ միջազգային իրավաքաղաքական պատասխանատվությունից, մյուս կողմից՝ թուլացնել, քայքայել և կազմալուծել հայկական ինքնությունը, որն ամբողջությամբ հայոց պատմության և մշակույթի արդյունք ու թանձրույթ է։

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՆՀՆԱՐ Է ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ։

Ով այս ճշմարտությունը չգիտակցեց, բռնելու է ազգային ուծացման և, ի վերջո, թուրքացման ուղին և իր համար ապահովելու անփառունակ վախճան։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ