Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իրականում մենք ունենք ուժի և հզորության մեծ պոտենցիալ

Իրականում մենք ունենք ուժի և հզորության մեծ պոտենցիալ
05.07.2024 | 13:11

Աշխարհը գնում է դեպի մերկապարանոց ուժային քաղաքականություն, որի պայմաններում ուժ չունեցողներին սպասվում է դառը ճակատագիր։

Ինքնին, ուժ ու հզորություն չունեցող պետականությունը աբսուրդ է, անմտություն, որի հետ որևէ մեկը հաշվի չի նստում։

Մեր դեպքում դա անմտություն ու խորին ցավ է կրկնակի, քանի որ իրականում մենք ունենք ուժի ու հզորության մեծ պոտենցիալ, միայն մնում է այդ պոտենցիալը վերածել իրականության։

Հիրավի, աշխարհում մենք 10 միլիոնից ավելի ենք, որը կարող է հիմք դառնալ ցանցային տեսակի եզակի հզորություններից մեկը լինելու համար։

Նման եզակի երևույթի կազմակերպումը առաջին հերթին ենթադրում է ոչ գավառական մոտեցում, քանի որ վերջին 30 տարվա մեր պատմությունը միարժեքորեն ցույց տվեց, որ երկրի կառավարման գավառական քվազիգաղափարախոսությունը, վերջին հաշվով, կործանարար է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8495

Մեկնաբանություններ