Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դուք միայն հաղթանակի՞ն եք տեր

Դուք միայն հաղթանակի՞ն եք տեր
08.11.2024 | 13:02

Երբ հայկական որևէ բան՝ թիմ, անհատ, կազմակերպություն ինչ-որ հաջողության է հասնում, հաղթանակ ունենում, բոլորը սկսում են գովել, դիֆերամբներ ձոնել, հայկանությունը ֆիքսել և այլն:

Երբ հենց այդ նույն կառույցն ու թիմը նույն ոլորտում ձախողվում է, քացու տակ են գցում, ոչնչացնում, ձեռք առնում:

Հիմա հարցադրում՝ էդ պարտություն արձանագրած թիմը երեկ հաղթանակ էր արձանագրել, ու դուք էդ հաղթանակին էիք տեր միայն, էդ հաղթանակով շատերդ PR-վում էիք, մինչդեռ իրենց ձախողման ժամանակ թքած ունեք էդ նույն հայկական թիմի, կառույցի վրա. առնվազն գեղեցիկ չէ:

Էդպես մենք երբեք ոչնչի չենք հասնի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2426

Մեկնաբանություններ