Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Միայն ուղեղից հարթաթաթը ոտք կտրողին կգերադասի ոտք տրորողից

Միայն ուղեղից հարթաթաթը ոտք կտրողին կգերադասի ոտք տրորողից
12.11.2024 | 14:27

Երբեք, ոչ մի իշխանության ժամանակ իշխանամետ չեմ եղել: Քննադատել եմ բոլորին էլ, և քննադատելու բաներ շատ են եղել, բայց այն, ինչ արել են սրանք 6.5 տարում, անհամեմատելի է: Ոչ միայն բոլոր նախկին իշխանություններն իրար գումարած, այլ ընդհանրապես Հայոց պատմության ընթացքում ոչ ոք այդքան այլանդակ, այդքան վնասակար, այդքան կործանարար չի եղել, որքան սրանք:

Հիմա շատ է խոսվում և շրջանառության մեջ է դրված այն միտքը, որ քանի դեռ ընդդիմության մեջ մեծ դեր ունեն նախկինները, մարդիկ սրանց են գերադասելու: Ասելու են՝ ավելի լավ է սրանք մնան, քան թե նախկինները հետ գան: Մի ուրիշ առիթով կխոսեմ այդ ամենի արհեստական լինելու վերաբերյալ: Հիմա ուղղակի, սովորությանս համաձայն, կյանքից օրինակ կբերեմ:

Պատկերացրեք, որ մեկը ձեր ոտքը տրորել է: Ձեզ, բնականաբար, դա դուր չի եկել, և Դուք այդ տրորողին փոխարինել եք մեկ ուրիշով: Այդ մեկ ուրիշն էլ եկել և ընդհանրապես կտրել է Ձեր ոտքը: Կտրել է, հիմա էլ պատրաստվում է մյուս ոտքը կտրել: Ձեզ էլ կատարյալ ապուշի տեղ է դրել, և ասում է՝ այ, որ նախկինը քո ոտքը տրորած չլիներ, ես ստիպված չէի լինի ոտքդ կտրել. սաղ ոտքդ տրորողն ա մեղավոր, որ դու էլ ոտք չունես: Եկեք ընդունենք, որ միայն ուղեղից հարթաթաթը ոտք կտրողին կգերադասի ոտք տրորողից:

Բերածս օրինակը ինչո՞վ է տարբերվում այն իրականությունից, որում հայտնվել ենք: Ես երբեք չեմ կարծել, որ մեր ժողովուրդն իմաստուն է, բայց բոլոր նրանք, ովքեր ասում են, թե քանի նախկինները կան, ժողովուրդն անընդհատ սրանց է ընտրելու, ժողովրդին կատարյալ ապուշի տեղ են դրել, աննախադեպ ապուշի տեղ: Գուցե իրենք չեն էլ սխալվում, ես հիմա ճիշտ ու սխալ չեմ անում, ընդամենը հերթական անգամ մտածելու և վերլուծելու առաջարկ եմ անում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6001

Մեկնաբանություններ