Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Stratfor-ի զգուշացումը

Stratfor-ի զգուշացումը
07.01.2025 | 12:40

«ԱՄՆ-ից ուժեղ աջակցություն ապահովելու Հայաստանի ջանքերը կխափանվեն, քանի որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ամուր հարաբերություններին՝ որպես տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը»,- սա մեջբերում է ոչ թե ռուսական փորձագիտական շրջանակներից, այլ Stratfor-ի զեկույցից:

Ընդ որում, գործ ունենք գրեթե աքսիոմատիկ պնդման հետ, որը կասկածելի է թվում միայն արևմտամետության տակ թաքնված հայաստանյան «հույսի վաճառականների» համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ