Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հավերժորեն դատապարտելի ու անիծյալ

Հավերժորեն դատապարտելի ու անիծյալ
31.01.2025 | 18:15

Ես վանեցու թոռ եմ։ Մաշկիս տակ ապրում է ցեղասպանի հանդեպ ատելությությունը , արյանս մեջ` չլռող նզովքը։ Նրանք, ովքեր չեն հարգում իմ պապերի ողբերգությունը, ազգիս ցեղասպանությունը` մնում են ինձ համար հավերժորեն դատապարտելի ու անիծյալ։

Եվ եթե հայիս ճակատագրային ընտրության հարցը պիտի դրվի կամ-կամի միջև, իմը` Ռուսաստանն է:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7072

Մեկնաբանություններ