ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Անցյալի խաղաղությունն ու դժվարություններն այլևս երանելի ապրումներ են

Անցյալի խաղաղությունն ու դժվարություններն այլևս երանելի ապրումներ են
09.04.2025 | 05:44

Մարտիության, ապրիլյոթյան տոները շատերիս համար դարձել են պարզապես սովորական ու հերթական oրեր, ու գիտե՞ք ինչու, դե որովհետև այս երկում 2018-ից հետ այլևս ոչ մի բան առաջվանը չի: Անցյալի խաղաղությունն ու դժվարություններն այլևս երանելի ապրումներ են: Այսօր կա ամեն բան ունենալու հնարավորություն, բայց չկան խաղաղված հոգու, ստեղծագործ մտքի, ապահով ներկայի ու ապագայի երաշխիքները. ապահովություն` հայրենիքի, պետության, մարզի, քաղաքի, թաղամասի, փողոցի ու սեփական բնակարանի:

Ընդամենը մի քանի օրից հերթական տարին է պտտվելու այն սև օրից, երբ լուսավոր մի երիտասարդ աղջկա ու իր չնված զավակի կյանքերն ընդհատվեցին. 3 տարի առաջ Սոնա Մնացականյանը սպանվեց ՀՀ կառավարության ղեկավարի արագ սլացող ավտոշարասյան կողմից: Երեք տարի արհեստականորեն ձգվող դատավարությունն ամեն օր ավելի է հեռվացնում Սոնայի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Երեք տարի դատական նիստերին հոգեբանական կտտանքների են ենթարկում Սոնայի հարազատներին` ստիպելով դիտել նրա սպանության դաժան կադրերը ու վերապրել այդ օրվա տառապանքը: Նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն ու հանցագործները մնան անպատիժ, որ ամեն հաջորդ անգամ շարասյունով է'լ ավելի լպիրշ ու սանձարձակ ձևով վրաերթի ենթարկեն հաջորդ քաղաքացուն, ընդհատեն ինչ-որ երեխայի, պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու կյանքը:

Մահերի այս շղթան անվերջ է. նրանք, որ մահ բերեցին, կյանք խոստանալ ու խաղաղություն ապահովել չեն կարող, երբեք...

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ