ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Հեղափոխությունն» ու կոտրած տաշտակը

«Հեղափոխությունն» ու կոտրած տաշտակը
29.04.2025 | 11:51

Հաց թխելու համար խմոր հունցելու այս տաշտակը գնեցի երկու տարի առաջ:

Հետաքրքիր նմուշ էր, քանզի տաշտակի վրա կար թվագրում՝ 1939 թ. ու բոլշևիկյան հեղափոխության խորհրդանշան հանդիսացող աստղը և մուրճ ու մանգաղը:

Պետք է ենթադրել, որ տաշտակի վրա խորհրդային սիմվոլների փորագրումը ավելի շատ վախի մթնոլորտի պայմաններում ծնված գաղափար է եղել, քան թե նոր համակարգի հանդեպ տածած սիրո ու հավատարմության:

Նույնն է նաև մեր օրերում «դուխովն» ու «թավշյա հեղափոխության» տարատեսակ այլ կապկություններ կրկնօրինակեցին, պատճենեցին ու կրեցին, որ վերջում էլի կոտրած տաշտակի առաջ կանգնենք:

Այս դեպքում, սակայն, հասկանալով ու գիտակցելով տեղի ունեցած խաբեության ու ստորության հիմքերն ու մանրամասնությունները, այդուհանդերձ, հանուն աշխատավարձի, հանուն պաշտոնի, գործուղման, թաքնկարժեք մեքենայի ու ճանաչման շարունակում են ձևացնել, թե ոչ մի արտառոց ու լուրջ բան տեղի չի ունեցել, քանզի խաբվելն ու ստորանալը ՆՈՐԱՁԵՎ Է:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ