Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փաշինյանը երկրում փորձում է հաստատել տոտալիտար կառավարում

Փաշինյանը երկրում փորձում է հաստատել տոտալիտար կառավարում
25.06.2025 | 14:40

Երեկ Նիկոլ Փաշինյանը «բացահայտեց» «հեղաշրջման» պլան:

Դրան հաջորդել են, ըստ իս, շինծու քրեական գործեր:

Դարձյալ պնդում եմ՝ Փաշինյանը երկրում փորձում է հաստատել տոտալիտար կառավարում:

Բոլորիս խնդիրն է ցույց տալ, որ անհաշտ ենք այդ իրականությանը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 272

Մեկնաբանություններ