ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամբողջությամբ են ոտնահարվում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացվում է իրավունքի գերակայությունը

Ամբողջությամբ են ոտնահարվում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացվում է իրավունքի գերակայությունը
26.06.2025 | 10:05

Այս պահին հստակ երևում է, որ`

1) Իրավապահ մարմինների այսօրվա գործողությունները մինչև սկսելը համաձայնեցվել են ՔՊ կուսակցության քաղաքական վերնախավի հետ` վարչապետի գլխավորությամբ:

Դա հստակ երևում է նրանից, թե ինչպես են ՔՊ անդամ պաշտոնյաներն արձագանքում տեղի ունեցողին և ինչ բովանդակությամբ տեքստեր են հրապարակում:

Ժամանակային առումով քաղաքական վերնախավի գործողությունները գրեթե սինքրոն են իրավապահ մարմինների գործողությունների հետ:

Վարչապետի պաշտոն զբաղեղնող ՔՊ կուսակցության ղեկավարի, ՔՊ անդամ պատգամավորների հրապարակումներից հստակ երևում է նաև, որ նրանք նախապես ծանոթ են եղել Քննչական կոմիտեի հրապարակած տեքստի բովանդակությանը:

Ես կարծում եմ` իրական է հավանականությունը, որ նրանք էլ հենց մասնակցել են իրավապահ մարմնի անունից հրապարակված տեքստի կամ այդ տեքստի առանձին ձևակերպումների շարադրանքին:

ՈՒսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ նրանք գործում են կազմակերպված` դերերի հստակ բաշխումով:

2) Հայոց Եկեղեցու, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ ընթացող, նաև այսօր սկսված զարգացումները ՔՊ կուսակցության վերնախավի պաշտոնյա ներկայացուցիչներն օգտագործում են` ատելություն, անհանդուրժողականություն զանգվածաբար տարածելու համար, անում են ծանր վիրավորանքներ, այդ թվում` հայհոյանքներ պարունակող հրապարակումներ:

Նրանք այս ամենը հատկապես օգտագործում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրենց ատելության արշավի համար` դրանով խորացնելով անհանդուրժողականությունն ու պառակտումը հասարակությունում:

3) Նրանք բացահայտ ցուցադրում են, որ իրենք ուղղորդում և համակարգում են իրավապահ մարմինների գործողությունները, որ հիմովին խախտում են անմեղության կանխավարկածը և ստեղծել են աղմուկ` ստվերելու կամ քողարկելու համար իրենց գործողությունների իրավաչափության հարցերը:

Բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք չունեն նման կերպ իրենց պահելու որևէ իրավունք, այսպիսի վարքագիծն ուղղակիորեն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:

ՔՊ կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների այս պահվածքը, վարչապետի գլխավորությամբ, ամբողջությամբ է ոտնահարում ժողովրդավարության հիմքերը, ոչնչացնում է իրավունքի գերակայությունը:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Հ.Գ.

Ցանկացած դեպքում բռնության կոչը, ատելությունն անթույլատրելի են եւ պետք է բացառել քաղաքական պրոցեսներում։

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ