Ներհասարակական երկխոսության բացակայությունը ռադիկալացնելու է հասարակական բոլոր շերտերը, երկրի ներսում ստեղծելով թշնամիների կերպարներ։ Հասարակական ամեն շերտ իր համար ընտրելու է սեփական թշնամին:
Նկատելի է հասարակության ստրատիֆիկացիան (շերտավորում) բացասական իմաստով, այն աստիճան, որ հասարակական մի շերտի երկխոսությունը մյուս շերտի հետ տաբու է, կոմպրոմատի նման մի բան։
Ճիշտ այսպիսի մթնոլորտ էր ստեղծվել 1790-ականներին Ֆրանսիայում Ֆրանսիական Մեծ հեղափոխության նախօրեին։
Ֆրանսիան կարող էր իրեն թույլ տալ, իսկ Հայաստանը չի կարող նման շռայլություն իրեն թույլ տալ, և որպես պետական ու հասարակական կյանքի կազմակերպման երաշխավոր ու պատասխանատու սովորաբար և սահմանադրորեն հենց իշխանություններն են, որ պետք է գնային հանրային լայն երկխոսության, եթե անգամ դա իշխանության փոփոխություն է պահանջում։
Բայց Հայաստանում, կարծես թե նման բաներ հետաքրքիր չեն, ու գործում է մեկ սկզբունք.
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Սա՛ է հայկական քաղաքական իշխանությունների կրեդոն, ինչպես որ Ֆրանսիայում էր՝
«Ես եմ պետությունը»:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ