ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

ՔՊ-ից և իշխանամերձ շրջապատից միայն Չալո շունը չարտահայտվեց և չտվեց որակումներ «Պլանին»

ՔՊ-ից և իշխանամերձ շրջապատից միայն Չալո շունը չարտահայտվեց և չտվեց որակումներ «Պլանին»
26.06.2025 | 19:06

Սկսեմ էսպես. «խելոքներ», նախ՝ հեղաշրջման համար պետք է գոնե նվազագույնը ունենաս իշխանության մի մաս՝ փոքր, մեծ՝ էական չէ: Հեղաշրջումը ներիշխանական պրոցես է և ներիշխանական ազդեցություն՝ մեկին գահընկեց անելու և նրա տեղը զբաղեցնելու կուլմինացիայով: Հասկանալի է, որ «հեղափոխություն» բառը փոխարինել եք հեղաշրջումով, որ ձեր «բազմաէպիտետ հեղափոխության» բրենդինգին չվնասեք, չնայած, էլ ուր վնասեք: «Ահաբեկչություն» բառն էլ լավ կլինի չօգտագործեք, որովհետև ողջ աշխարհն է տեսնում, որ ահաբեկման և շանտաժի բառացի բոլոր՝ վերբալ, տեքստային և հոգեբանական վարժությունները կիրառում եք արդեն շուրջ մեկ ամիս խրոնիկ կերպով, և դա որևէ դատարանում կամ որևէ մեկին դրսում ապացուցելու կարիք չկա, նույնիսկ, եթե այդ դատավորը վերջին երկու տխրահռչակներից որևէ մեկն է կամ որևէ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդատուն:

Երկրորդ՝ հատուկ չեմ անդրադառնալու այն իբր «ապացուցողական բազային», որը կիսաճշմարտությունների և բնականաբար խորը մանիպուլյացիոն մի համախումբ է, որը իշխանությունը ուզում է դարձնել իբր արժանահավատ և փորձում ստիպել կուլ տալ խայծը: Բայց, որքան հասկանում եմ, իշխանության կողմից վաղուց մշակված, նրբությամբ ձևախեղված և երեկ փաստացի հարմար պահին իրագործման դրված «ՀակաՊլան» մեգաօպերացիայի կիսաճշմարտությունների, ձևախեղումների և մանիպուլյացիաների տակ շատերն են մնացել: Հասկանալի է, որ գործի էր դրվել ոչ միայն իշխանական քարոզչամեքենան մեզ համար սնանկ ու սովորական դարձած և անվերադարձ ավարտված (конченный) դերակատարներով , այլ նաև կառավարության անդամներից սկսած, ընտանիքի անդամներով շարունակած և նույնիսկ «под прикрытием» աշխատող իրականում ծպտյալ իշխանական, բայց ընդդիմադիր խաղացող դերակատարների ողջ ռեսուրսը: ՔՊ-ից և իշխանամերձ շրջապատից միայն Չալո շունը չարտահայտվեց և չտվեց որակումներ «Պլանին» և չաշխատեց «ՀակաՊլանի» համար: Ֆիքսեմ միայն, որ ուժերի գերլարման, քաղաքական նսեմացնող որակումների, արժանապատվությունը նսեմացնող որակումների և իրավական նորմերի շուրջ «մեկ տոննա» խախտումների և կեղծ որակումների շնորհիվ, նրանց հաջողվեց ամբողջ օրը ողջ պետական, ուժային, քարոզչական, կադրային գերշահագործման արդյունքում «նոկդաունի» ենթարկել ողջ հակաիշխանական դաշտը:

Նրանք գերկազմակերպված էին և գերկենտրոնացած

«ՀակաՊլան» օպերացիայի վրա: Հակառակ դաշտը գերտարրալուծված էր, գերտարանջատված, գերտարերային, գերանկազմակերպ, գերչկենտրոնացած և գերիներցիոն:

Երեկը ավարտվեց ուշ գիշեր: Ողջ օրը մի մեծ ապացուցողական բազա էր, թե ինչու, ինչպես և ինչ հաշվարկներից ելնելով է Փաշինյանը ուժերի գերլարումով, աջ ու ձախ շարժումները չհաշվարկելով, վաբանկ գնալով, ժողովրդավարության և իրավականության մնացորդները արհամարհելով գնում խնդիրների լուծմանը: Այդ խնդիրների ծանրությունը նա արդեն փորձում է թոթափել՝ կարգ, ձև, տրամաբանություն, կոռեկտություն, քաղաքական մշակույթի նորմ, կարմիր գիծ խախտելով և վճարվելիք գինը չհաշվելով ՝ նույնիսկ, եթե գինը ԱԱԾ պետ հանելն է:

Նոկդաունը մեկ-երկու օրից կանցնի: Բոլորը, այդ թվում հակափաշինյանական ֆրոնտը ոտքի կկանգնի, բայց արդյոք բավարար ջանքեր կգործադրի՞ երեկվա ողջ օրից եզրակացություններ և շտկումներ անելու ուղղությամբ, թե՞ իներցիան այլևս միակ հակափաշինյանական գործիքակազմն է. չգիտեմ: Ուզում եմ հուսալ, որ կանի:

P.S. Մնում եմ նույն կարծիքին և պնդում, որ Փաշինյանի խառը խփոցին, տարերային և շատ թիրախների հետ միաժամանակյա պատերազմը և ձգտումը բոլորին դարձնել մեկ թիրախ, որ իր գործը հեշտանա, կոչվում է վերջնախաղ, որը նա տանուլ է տալու: Բայց տանուլ է տալու միայն մեկ պայմանի դեպքում, եթե իներցիոն պայքարը նրա դեմ վերածվի ոչ թե միասնականի այլ բազմակենտրոնի, որը X պահերին գոնե կարող է դառնալ միակենտրոն պաշտպանվող և Y պահին հակահարձակման անցնող, ոչ թե անվերջ տրիգերի սպասող և հերթական տրիգերը տանուլ տվող:

P.S. Իմ իմացած մարդկանցից Բագրատ Սրբազանը ամենաձիգ և ամենապատրաստ եզակիներից մեկն է Հայաստանում, ով պատրաստ է դիմակայել իրեն բաժին ընկած դժվարություններն ու մարտահրավերները անազատության մեջ, որովհետև նա պատրաստ էր և դիմակայում էր ավելի ծանր և խրթին մարտահրավերների՝ ազատության մեջ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ