Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երբ պետությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում

Երբ պետությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում
12.10.2024 | 14:07

Շատերին դուր չի գա այն, ինչ գրելու եմ, բայց պետք է ասեմ:

ՄԱԿ-ի առջև ցույց կարող են անել այն ազգագրական ու ցեղային խմբերը, որոնք պետականություն չունեն ու ստիպված են նման եղանակով իրենց խնդիրները բարձրացնել:

ՄԱԿ-ում ներկայացված ազգերը, որոնք ունեն պետականություն, համապատասխան ներկայացուցիչներն են պարտավոր խնդիրներ բարձրացնել, ինչի համար կա ՄԱԿ-ի կանոնակարգ և համապատասխան կոմիտեներ:

Սակայն, եթե հանրության զգալի հատվածը կարծում է, որ պետությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում, ապա.

1. կամ նման ցույցերը կառավարության շենքերի առջև են անցկացնում, հստակ ձևակերպված պահանջներով,

2. կամ հայտնի և անհայտ եղանակներով պայքարում են իշխանություն դառնալու և այդ պահանջներն արդեն ինքնուրույն իրականացնելու համար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ