«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ասում են...

Ասում են...
18.08.2009 | 00:00

...թե սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներսում հասունանում է եթե ոչ պառակտում, ապա լուրջ հակասություն` կուսակցության վարչության անդամների միջև։ Սպասվում է, որ այդ հակասություններն իրենց տրամաբանական ավարտին կհանգեն սեպտեմբերին կայանալիք համագումարում։ Ընդ որում, ըստ շրջանառվող լուրերի, ստեղծված իրավիճակը հրահրված չէ իշխանական կառույցների կողմից, այլ պայմանավորված է վարչության անդամների միջև անձնական հակասություններով, հավակնություններով, ընդդիմության հետագա գործելակերպի տեսլականի տարբերություններով։ Սակայն հնարավոր պառակտումը հազիվ թե փոխի հնչակյանների կողմնորոշումն ընդդիմություն լինելու առումով, ավելի հավանական է, որ նրանք պարզապես կհամախմբվեն այլ ընդդիմադիր գործչի շուրջ։ Այս թեմայով բամբասանքներն անուղղակիորեն հաստատվում են, նկատի ունենալով, որ հնչակյանների երիտասարդական թևը բանավեճ է նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, և այդ նախաձեռնության մեջ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել «Ժառանգություն» կուսակցության ֆունկցիոներներն ու փորձագետները։

Դիտվել է՝ 3702

Մեկնաբանություններ