25.02.2025|
16:54
«Թիֆլիսի արտիստական թատրոնը, որուն տերը հայ էր, երկուշաբթի երեկոները վերապահած էր հայերեն ներկայացումներու: Աբելյանի թատերախումբը այդ ձմեռվան եղանակին ներկայացումներ կու տար: Իրիկուն մը կը բեմադրվեր «Էգմոնտը»՝ «Հայրենիք» անունով թարգմանված, թատերախաղի վերածված և ոչ օբերայով: Երբ Աբելյան Սիրանույշի հետ վերջին արարը լրացուցին՝ ծափահարությունները սկսան և բեմ հրավիրվեցան երկուքն ալ: