BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԱՂՈԹՔ

ԱՂՈԹՔ
23.03.2012 | 00:00

Նա մեր կյանքն է մտել Փոքրիկ իշխանի հետ, որ միայն մանուկների համար է հեքիաթ, մեծերի համար առաջինից մինչև վերջին բառը խորհրդանիշների պատում է: Նա մեր կյանք է մտել իբրև գրող, որ կյանքն ավարտեց իբրև օդաչու:
Եվ միայն քչերը գիտեն, որ նա նաև աղոթել գիտեր:
Տեր իմ, ես քեզնից հրաշքներ ու միրաժներ չեմ խնդրում, այլ ամեն օրն ապրելու ուժ: Սովորեցրու ինձ քիչ-քիչ քայլերի արվեստը: Դարձրու ինձ դիտունակ ու հնարամիտ, որպեսզի ես խայտաբղետ առօրյայում կարողանամ ժամանակին կանգ առնել հայտնագործությունների ու փորձի վրա, որը հուզում է ինձ: Սովորեցրու ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Ինձ ընծայիր զգացողության նրբություն, որպեսզի տարբերեմ գլխավորն ու երկրորդականը: Ինքնազսպումի ու չափի ընկալման ուժ տուր ինձ, որպեսզի ես կյանքում չճախրեմ ու չսահեմ, այլ խելամիտ ծրագրեմ օրվա ընթացքը, կարողանամ տեսնել գագաթներն ու հեռուները և գոնե երբեմն ժամանակ գտնեմ արվեստով սքանչանալու: Օգնիր հասկանալ, որ երազները չեն կարող օգնություն լինել: Ոչ անցյալի, ոչ ապագայի երազները: Օգնիր ինձ լինել այստեղ ու հիմա և այս պահն ապրել իբրև ամենակարևորը: Պահպանիր ինձ միամիտ հավատից, որ կյանքում ամեն ինչ հարթ է լինելու: Ընծայիր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, պարտությունները, անկումներն ու ձախորդությունները ընդամենը կյանքի բնական բաղկացուցիչներն են, որոնց շնորհիվ մենք հասունանում ենք ու իմաստնանում: Հիշեցրու ինձ, որ սիրտը հաճախ է վիճում բանականության հետ: Անհրաժեշտ պահին թող կողքիս լինի մեկը, ով քաջություն ունի ճշմարտությունն ասելու, բայց` սիրելով ասելու: Ես գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում, ուրեմն սովորեցրու ինձ համբերել: Դու գիտես` ինչքան շատ ենք մենք զգում ընկերոջ կարիքը: Ինձ արժանի դարձրու Ճակատագրի այդ ամենասքանչելի ու քնքուշ պարգևին: Տուր ինձ հարուստ երևակայություն, որ անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում, լռությամբ կամ խոսքով ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունն ընծայեմ: Դարձրու ինձ այնպիսին, որ կարողանում է հասկանալի լինել բոլորին: Պահպանիր ինձ կյանքում վրիպելու վախից: Տուր ինձ ոչ այն, որ ինքս եմ ինձ համար խնդրում, այլ այն, ինչն ինձ իսկապես անհրաժեշտ է:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ