Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.03.2018 | 00:03

Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երևան հանի արդարությունը, խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ ու գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ։ Նա դեմքով խոնարհ է և խուլ է ձևանում, բայց քեզ կսպասի այնտեղ, ուր չես էլ կարծում։ Եվ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի։


Սիրաքի իմաստություն 19. 23-25

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ