Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.11.2019 | 00:01

ՈՒ՞մ կն­մա­նեց­նեիք ինձ, հա­պա մտա­ծե­ցե՛ք, ո՛վ դուք մո­լո­րյալ­ներ, որ ոս­կու մեծ բա­ժին եք գցում քսա­կից, ար­ծաթ եք կշ­ռում կշեռ­քով և ոս­կե­րիչ­ներ վար­ձում, որ­պես­զի ձե­ռա­կերտ կուռ­քեր պատ­րաս­տեն, և խո­նարհ­վե­լով եր­կր­պա­գում եք դրանց։ Վերց­նում, ու­սե­րիդ վրա դրած` բե­րում եք, և երբ գետ­նին եք դնում, այդ­պես մնում են տե­ղում ու չեն շարժ­վում. ե­թե որևէ մե­կը կան­չի դրանց, չեն լսի և չար փոր­ձանք­նե­րից չեն փր­կի նրան։ Հի­շե­ցե՛ք այս և հո­գո՛ց հա­նե­ցեք, զղ­ջա­ցե՛ք դուք, մո­լո­րյալ­նե՛րդ, սր­տա՛նց դար­ձի ե­կեք, մտա­բե­րե­ցե՛ք ա­ռա­ջին գոր­ծե­րը` վա­ղուց ի վեր կա­տար­ված­նե­րը, քան­զի ե՛ս եմ Աստ­վա­ծը, և ինձ­նից բա­ցի մեկ ու­րի­շը չկա։


Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 46. 5-9

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ