Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի սցենար

Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի սցենար
20.10.2025 | 12:26

Անկախ նրանից, թե հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի որ դրվագների հիման վրա են քննչական գործողություններ իրականացվում Գյումրու քաղաքապետարանում, և ինչ իրավական հիմնավորումներով է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, ընտրած գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը բացահայտորեն վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար։ Այն, ինչ տեղի է ունենում, իր ակունքներով հասնում է շուրջ մեկ ամիս առաջ վարչապետի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ուղիղ «հանձնարարականին», որն էլ դարձել է քաղաքական հետապնդման գործիքակազմը գործի դնելու ազդանշան։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը շարունակում է գործել ոչ թե իրավական պետության տրամաբանությամբ, այլ՝ վախի ու տեռորի միջոցով սեփական վերարտադրությունը ապահովելու ծրագրով։ Իշխանությունը, փորձում է վերակազմավորել իր գոյությունը ճնշումների, ցուցադրական ձերբակալությունների ու քաղաքական հակառակորդների դեմ «դատավարական շոուների» միջոցով։

Այդպիսի վարքագիծը ոչ միայն խարխլում է պետականության հիմքերը, այլև վերջնականապես բացահայտում է այս իշխանության դե ֆակտո լեգիտիմություն չունենալու փաստը։ Լեգիտիմ իշխանությունը չի դիմում ահաբեկչական մեթոդների սեփական ուժը ցուցադրելու և իր քաղաքական գոյությունը պահպանելու համար։ Այն, ինչ մենք ականատես ենք այսօր, ոչ այլ ինչ է, քան իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր՝ ժողովրդավարական ինստիտուտների, հանրության և հանրային վստահության դեմ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ