ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Վաճառում են ամեն ինչ ու ամենքին

Վաճառում են ամեն ինչ ու ամենքին
07.07.2024 | 06:37

Հայերը վաճառում են ամեն ինչ. անօթևանների համար կառուցված բնակարաններ, շինհրապարակներից գողացած արմատուրներ, զինվորական գրքույկներ, դիպլոմներ, թեկնածուական ու դոկտորական աշխատանքներ։

Հայերը վաճառում են գնդապետական ու գեներալական աստղեր, գաղտնի փաստաթղթեր։

Հայերն ընտրությունների ժամանակ վաճառում են իրենց ձայնը։

Հայերը նույնիսկ վաճառում են իրենց զինվորներին, նորածին երեխաներին։

Վերջում էլ, որպես այս ամենի հետևանք, խուրդեցին պետությունը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 7386

Մեկնաբանություններ