ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Հարցեր, որոնց պատասխանները դեռ հնչելու են

Հարցեր, որոնց պատասխանները դեռ հնչելու են
19.07.2023 | 17:20

Ջաբրայիլից զորքերի հետ քաշման հրամանն ո՞վ պիտի տար: Հարցս գլխավորապես ուղղված է Սերժ Սարգսյանին:

Ո՞վ պիտի իրականացնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, եթե Փաշինյան Նիկոլն այսօր հրաժարական տա:

Հարցս գլխավորապես ուղղված է պառլամենտական ոչ իշխանական ուժերի առաջնորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին:

Ցույց տվեք մի երկիր, որտեղ նույն երկրի հատուկ ծառայությունների գործակալներն իրականացրել են հեղափոխություն այն նույն ռեժիմի դեմ, որն իրենց հավաքագրել էր:

Հարցս գլխավորապես ուղղված է գոնե երկու քթածակ ունեցող քաղաքացիներին:

Ինչու՞ առ այսօր պատժված չեն նրանք, ովքեր տարիներ շարունակ ընտրական արդյունքներն են կեղծել, զբաղվել են գանձագողությամբ:

Ինչու՞ գոնե մեկ մարդ սպանություն կատարելու մեղադրանքով կալանավորված չէ՝ մարտի մեկի գործով:

Հարցս գլխավորապես ուղղված է Նիկոլ Փաշինյանի աղանդի ներկայացուցիչներին:

Եթե արցախյան հարցը գցել են Փաշինյան Նիկոլի գրպանը, ինչպես պնդում են նիկոլական աղանդի հազարավոր ներկայացուցիչներ, ապա չե՞ք ընդունում, որ մինչ այդ, այնտեղ պետք է գցեին իշխանությունը («գրպանը գցել» արտահայտության համար ներողություն եմ խնդրում, այն ժամանակակից հայկական գավառականության հաճախ օգտագործվող արտահայտություններից է):

Ինչու՞ է Սերժ Սարգսյանը 2016 թվին, օրենքի կոպտագույն խախտումով, բանակում չծառայած մեկին նշանակել ԱԱԾ տնօրեն:

Ինչու ՞ է Փաշինյան Նիկոլը խախտել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայում ձեռք բերված հրադադարը:

Ինչպե՞ս է ստացվել, որ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող անձը՝ 2017 թվականին դարձել է ԱԺ պատգամավոր:

Եվ գլխավոր հարցը. եթե Հայաստանը 1991-ից ընդունած է եղել Արցանը Ադրբեջանի կազմում, ապա ինչու՞ է Փաշինյան Նիկոլը 2018-20 թվականների՝ թվով 5-6 զորակոչերն ուղարկել խոր ադրբեջանական՝ Աղդամ, Ջաբրայիլ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ