Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արայիկ Հարությունյանը եկավ իր բնական վիճակին

Արայիկ Հարությունյանը եկավ իր բնական վիճակին
19.07.2023 | 17:28

«Ի՞նչ կարող է անել Արայիկ Հարությունյանը». այս հարցը հիմա ամենաշատ հնչողն է, որովհետև Արցախի նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդու գործողություններն անհասկանալի են նույնիսկ ամենալավատեսների համար:

Արայիկ Հարությունյանը, թեև չճանաչված, բայց պետության ղեկավար է, և նրա քայլերը պետք է բխեն այդ երկրի, նրա քաղաքացիների անվտանգության շահերից: Արցախի ոչ մի նախահագ չի եղել առավել ճանաչված, բայց բոլորն էլ գործել են հնարավորինս սուվերեն և կարողացել են կատարել իրենց պարտականություններն ըստ այդ պաշտոնի անձնագրի, որովհետև եղել են առավել ընդունելի կամ, եթե կուզեք՝ հարգված: Այդ նախագահներին բոլոր երկրներում ու բոլոր միջազգային կազմակերպություններում ընդունել են հավուր պատշաճի, որովհետև նրանք իրենց կյանքով ու գործունեությամբ օբյեյկտիվ և լեգիտիմ իրավունք են վաստակել ներկայացնելու Արցախն ու արցախցիներին:

Արայիկ Հարությունյանն այդ օբյելկտիվ իրանվունքը չի ունեցել երբևէ: Գուցե լեգալություն ունեցել է, որովհետև ընտրություններին ֆորմալ մասնակցել է, բայց թե՛ արցախցիների, թե՛Հայաստանի քաղաքացիների, թե՛ միջազգային հանրության մոտ նա չի ունեցել և չունի օբյեկտիվ ճանաչում (признание): Հիմա, երբ նրան Արցախի նախագահ «նշանակող» Նիկոլ Փաշինյանն է նույնիսկ «հաշիվներից հանում», բացառապես ընկալելով որպես իր քաղաքականության կցորդ կամ իր կամակատար, Արայիկ Հարությունյանը նույնիսկ ֆորմալ, այսինքն, լեգալ առումով է դադարում լինել այնպիսի գործոն, որը պահանջվում է Արցախի նախագահի պաշտոնեական անձնագրով:

Հիմա Արայիկ Հարությունյանը հենց այն է, ինչ եղել է և կա իրականում՝ նա այլևս դե ֆակտո նախագահ չէ, դադարել է լինել կոնսոլիդացնող և կառավարող սուբյեկտ: Դա՛ է պատճառը, որ նա հասել է նստացույց անելու հանգրվանին, դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն է նրա նամակը փոխանցում Շառլ Միշելին: Եթե այդ նամակը, թեև չճանաչված, բայց փաստացի անկախ երկրի նախագահի նամակ էր, ապա Միշելին փոխանցելու ինքնուրույն տարբերակներ կային, բայց Արայիկ Հարությունյանը ընտրեց Նիկոլ Փաշինյանի «խողովակը», որովհետև ինքն էլ ենթագիտակցորեն ընդունում է, որ կամակատար է, որ Փաշինյանի քաղաքականության կցորդն է: Հենց դա է պատճառը, որ Արցախի պրոբլեմներում Արայիկ Հարությունյանը մեղադրում է բոլորին, բացի՝ Նիկոլ Փաշինյանից, հենց դրա գիտակցումն է, որ Արայիկ Հարությունյանին նախագահական նստավայրից իջեցրեց դիմացի հրապարակ՝ նստացույցի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4042

Մեկնաբանություններ