Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Շարիկովներ

Շարիկովներ
22.07.2023 | 07:41

Ծուռ հայելիների երկրում մեղավորներին չեն դատում, անգամ մեղավոր շանը, որ երկու անմեղ մանկան է ծվատել, ընդամենը մեկուսացնում են:

Փոխարենը շուրջ 7 հարյուր հազար մարդ անխոցելի պատնեշի պես կանգնում է պապենական հողերը թշնամուն փեշքեշ անողի պատվին: «Մեր թագավորնա, պիտի սիրենք, պատվենք.- ասում են, կողքից էլ պակասը լրացնում,- ոտքերը լվանք, ջուրը խմենք»:

Շարիկովներ, շարիկովներ, էս որտեղի՞ց այսքան շատ հայտնվեցիք:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ