Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հակազդեցություն՝ թուրքական ազդեցությանը

Հակազդեցություն՝ թուրքական ազդեցությանը
11.03.2025 | 17:43

Սիրիայում տեղի է ունեցել ուշագրավ և առանցքային իրադարձություն, որը, կարծես, դուրս է մնացել մեր ուշադրությունից, մինչդեռ, մենք պետք է Սիրիայում տեղի ունեցողը մշտապես տեսադաշտում պահենք և մանրակրկիտ ուսումնասիրենք։

Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին և Սիրիայի նախագահ Ահմեդ Շարան ութ կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրել։

Ըստ համաձայնագրի՝ SDF-ի ռազմական ուժերը ընդգրկվում են Սիրիայի պաշտպանական կառույցում, նավթի, գազի հանքավայրերի վերահսկողության անցում սիրիական վարչակազմի։ Քրդերի, որպես պաշտոնական համայնքի ընդունում սիրիական պետության կողմից, քաղաքական կյանքում քրդերի և մնացած էթնիկ խմբերի հավասարություն։ Փաստաթղթում նաև կա անդրադարձ վերջ դնելու սիրիական պետության կողմից քրդերի և մնացած էթնիկ խմբերի նկատմամբ բռնաճնշումներին, ստորադասմանը։

Քրդերի և Սիրիայի նախագահի, այսպես ասած, հաշտեցման նպատակը, ըստ իս, թուրքական ազդեցությանը հակազդելն է։

Հատկանշական է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին ամերիկյան Apache ուղղաթիռով Դամասկոս է մեկնել Հոմսի օդանավակայանից։

Սրանով ԱՄՆ-ը նաև ցույց է տալիս, որ քրդական ռազմական միավորն ամբողջությամբ գտնվում է իր վերահսկողության տակ, և Սիրիայում հետագա իրավիճակի տերը հենց ինքն է:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6753

Մեկնաբանություններ