Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վտանգավոր թեզ

Վտանգավոր թեզ
13.07.2023 | 09:57

«ՀայաՔվեին» հակադարձող մեկ այլ թեզ է շրջանառության մեջ դրվել՝ Արցախի անկախությունը ճանաչելու փոխարեն պետք էր պայքարել Արցախի անջատողականության դեմ պայքարին: Սա հանրությանը հայտնի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» և դրանից ածանցված «Եթե 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վերամիավորվել էր, էլ ումի՞ց էր անկախացել Արցախը» թեզերի յուրատեսակ սինթեզն է: Ենթատեքստն այն է, որ Արցախը անկախության հանրաքվեով իբր հանիրավի շրջանցել է վերամիավորման որոշումը:

Այ սա հիրավի վտանգավոր թեզ է՝ բազում առումներով: Վերամիավորման որոշմամբ ողջամտորեն արձանագրվել է, որ վերամիավորումը միանվագ ակտ չէ, այն պետք է որոշակի գործընթացներով ավարտին հասցնել, իսկ գործընթացներից առանցքայինը հենց անկախության հռչակումն է համարվել, ինչն էլ միանգամայն իրավաչափորեն արվեց այդ փուլում գործող խորհրդային օրենսդությանը խիստ համապատասխան: Եվ եթե Հայաստանի անունից այդ իրավաչափ հիմքը չի ընդունվում, ապա վերամիավորման մասին խոսելն է դառնում իմաստազուրկ: ՈՒստի Ադրբեջանի մաս չճանաչելը իբր պատերազմի «լեգիտիմության» հիմք համարելու սիրահարները հենց այս իրավական նրբություններին պետք է ծանոթ լինեն և փորձեն իրական սադրանքը տարանջատել իրավաչափ և վտանգը կանխող նախաձեռնությունից:

Հաջորդ հարցը վերաբերում է նրան, թե ինչու՞ նախկինում չեն ճանաչել Արցախի անկախությունը, ավելին՝ իբր բանակցություններում քննարկել են այն ադրբեջանի կազմում թողնելու տարբերակը:

ՈՒղիղ այդպիսի որոշում չի եղել, բայց կայացվել են հարյուրավոր օրենսդրական ակտեր և կնքվել Արցախի հետ երկկողմանի միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ ռազմական աջակցության, որոնք միանշանակ թելադրված են եղել ինչպես վերամիավորման որոշման, այնպես էլ անկախության ճանաչման հենքով: Արցախում Հայաստանի ռազմական ներկայությունն իրավաչափ է համարվել հենց ռազմական աջակցության պայմանագրի ուժով, բոլոր արցախցիներին տրվել է ՀՀ անձանգրեր, օրենքով ամրագրված տարեկան պետական բյուջեից ստույգ գումար է հատկացվել և այլն:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Այս ամենը լեգիտիմ է դարձրել իշխանությունների ողջ գործունեությունը Արցախում, մինչդեռ՝ եթե անտեսում ենք առնվազն Արցախի անկախության հանրաքվեի (1991 թ. դեկտեմբերի 10) արդյունքները և վերը թվարկված մյուս իրավաչափ հիմքերը՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում է, ապա սա խնդրահարույց է դառնում նույն իշխանությունների համար, քանզի միջազգային ատյաններում հնչելու է մի շատ պարզ ու տեղին հարց՝ իսկ այդ դեպքում ի՞նչ գործ ուներ հայկական զորքն իր ակտիվ գործողություններով Ադրբեջանի տարածքում: Էլ չխոսեմ հարյուրավոր միլիոնների (դոլարային) հասնող ռազմատուգանքի, իբր էկոլոգիական ու մշակութային վնասների փոխհատուցման ակնկալիքների մասին:

Դիտվել է՝ 3991

Մեկնաբանություններ