Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ փաստեց՝ Ռուսաստանը չունի արտաքին քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ փաստեց՝ Ռուսաստանը չունի արտաքին քաղաքականություն
16.07.2023 | 14:35

ՌԴ ԱԳՆ-ն hուլիսի 15-ին հայտարարությամբ հանդես եկավ, որն ավելի շատ ուղղված էր հայ ժողովրդին, քանի որ Մոսկվայում վաղուց գիտեն` պաշտոնական Երևանը թքած ունի իրենց հայտարարությունների վրա:

Խնդիրն այն է, որ նույն պաշտոնական Մոսկվան արդեն 5 տարի է, չի «հասկանում», որ ցավոք, հայաստանյան հանրության բավական մեծ մասը տարրական անգրագետ, քաղաքականությունից ոչինչ չհասկացող, պատմություն չիմացող և շատ շուտ մանիպուլյացիայի ենթարկվող զանգված է, որը նստած է նիկոլական ժեխնյուզերի «ասեղի վրա» և ընկալում է միայն այդ ԶԼՄ կոչվածների ապուշությունները:

Կոնկրետ Մոսկվան իր այս հայտարարությամբ հայաստանյան հանրությանը շատ պարզ հասկացրեց, որ հենց Նիկոլն է հանձնում Արցախն Ադրբեջանին՝ ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը, որի մասին շատ վերլուծաբաններ և քաղաքագետներ բարձրաձայնում են 2022 թ-ի Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Սակայն ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունից հասկացվում է, որ, օրինակ, Մոսկվան Նիկոլի ծրագրերի մասին, իբր, ոչինչ չի գիտեցել ու պոստֆակտում է արձագանքում դրանց, որը շատ մեծ խնդիր է ՌԴ-ի համար:

Մի կողմ դնելով Հայաստանի ղեկավարության «ո՛վ» լինելը, իրեն գերտերություն համարող Ռուսաստանը, որն ունի կենսական շահեր Հարավային Կովկասում պարտավոր էր իմանալ, թե ովքե՛ր և ու՛մ են բերում իշխանության Հայաստանում 2018 -ին, ինչպես նաև հակադարձել այդ իշխանության հակառուսական քայլերին, ինչպես, օրինակ անում է ԱՄՆ-ն այն երկրներում որոնք գնտվում են իր ազդեցության տակ: Օրինակ, Վրաստանում, որտեղ մեկ տարի առաջ գործող իշխանությունները փորձեցին «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել, ԱՄՆ-ը և իր արևմտյան գործընկերները շատ արագ «կարգի հրավիրեցին» Վրաստանի վարչապետին և իշխող քաղաքական ուժին, որոնք հրաժարվեցին այդ օրենքն ընդունելուց:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը 2018 թ-ի մայիսից ի վեր, երբ Հայաստանում իշխանությունն անցավ բացահայտ հակառուսական մի թայֆայի:

Պատասխանը շատ պարզ է՝ գրեթե ոչինչ, ավելին՝ շատ դեպքերում օգնում են Նիկոլին, ենթադրաբար մտածելով, որ Նիկոլը պետք է շնորհակալ լինի իրենցից:

ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարությունից մի քանի հետևություններ կարելի է անել:

Ամենակրևորը՝ պաշտոնական Մոսկվան, որը հայտարարում է, որ Հարավային Կովկասը չի լքելու, ուղղակի ձախողել է իր այդ քաղաքական գիծը և փորձում է իր ձախողումների մեջ մեղադրել հայ ժողովրդին, որն իրոք չի հասկանում իր «խերն ու շառը»՝ «մատների արանքով նայելով», թե ինչպես է Նիկոլը վարկաբերեկով ռուսներին Հայաստանը տանում ու մտցնում թուրք-ադրբեջանական տանդեմի տակ:

Երկրորդը՝ Մոսկվայում չգիե՞ին, թե Նիկոլն ո՛վ է և այդպես հանգիստ թույլ էին տալիս, որ իրենց վերահսկողության տակ գնտվող երկրում հակառուսը գա իշխանության:

ԱՄՆ-ը երբեք թույլ չէր տա, որ իր վերահսկողության տակ գտնվող երկրում ինչ-որ հակաամերիկյան կողմնորոշում ունեցող քաղաքական ուժ կամ լիդեր գա այդ երկրում իշխանության:

Շատ կոնկրետ հարցերը կլուծեին:

Երրորդը՝ ինչու՞ է Մոսկվան Արցախի շրջափակումից 8 ամիս անց նոր իր «բացահայտումներն» անում, երբ, ըստ տրամաբանության, նա հենց 2022 թ-ի դեկտեմբերի 12-ին պետք է հայաստանյան հանրության աչքերը բացեր, թե ու՛մ պատճառով է շրջափակվել Արցախը ու թույլ չտար, որ Նիկոլն ու դրան սպասարկող ժեխնյուզն այսքան ամիս հենց Մոսկվային մեղադրեին այդ ամենի համար:

ՌԴ ԱԳՆ-ն ընդամենը փաստում է տեղի ունեցածը, այնինչ՝ նա պետք է ժամանակին այդ ամենը կանխեր, ինչը նա չի արել:

Այս ամենն ապացուցում է, որ ՌԴ-ն չունի արտաքին քաղաքականություն և գործում է պոստֆակտում, ինչը զավեշտ է:

Չի՛ կարող Հարավային Կովկասում աշրահաքաղաքական շահեր և Հայաստանում ռազմաբազա ունեցող երկիրն այսպես խղճուկ արձագանքել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, որտեղ նա ունի նաև խաղաղապահներ:

Մոսկվայում շատ լավ պետք է գիտենան, որ Հայաստանից վտարվելուց հետո նա կարող է շատ երկար ժամանակ է՛լ Հարավային Կվկասում ոչ միայն չհայտնվել, այլև Հարավային Կովկասը կարող է դառնալ պլացդարմ ՌԴ-ի դեմ Արևմուտքի կողմից իրականացվող հարձակումների համար, որն առաջնորդելու է Թուրքիան:

Արցախի կորստից հետո կսկսվի Հայաստանի գոյության հետհաշվարկի սկիզբը և այդ պարագայում ռուսական ռազմաբազայի առկայությունը Հայաստանում առոչինչ է:

Կամ Մոսկվան շատ արագ կգործի և կուղղի իր սխալները, կա՛մ էլ շատ արագ Նիկոլն ու իր հետևում կանգնած ուժերը նրան այստեղից դուրս կանեն:

Ցավով պետք է արձանագրեմ, որ այս 5 տարում ՌԴ-ի բոլոր փորձերը բազմաթիվ մեսիջների միջոցով հայ հասարակությանը հասկացնել, թե ո՛վ է Նիկոլը տապալվել են:

Դա մեր ամոթն է:

Բայց միևնույն ժամանակ իրեն գերտերություն համարող Ռուսաստանը, ով ունի շահեր մեր տարածաշրջանում, չի կարող այսպիսի պրիմիտիվ մեթոդներով պահպանել իր ազդեցությունն այստեղ:

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը նաև փաստում է, որ Նիկոլն ուղղակի կատարում է իր հակառուսական պատվիրատուների հրահանգները, քանի որ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս Նիկոլն ուղղակի մերժել է Մոսկվայի առաջարկած միջնորդական ծրագիրը, որը Մոսկվայի թուլությունն է ապացուցում:

Կամ էլ ևս մեկ վարկած կա, որին ես չեմ ուզում հավատալ.

Ռուսաստանը համաձայնեցված հանձնում է մեզ Թուրքիային:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ