«Ապագայի պրոբլեմը-հայ հայրենիքի, հայ ճակատագրի պրոբլեմն է մեզ համար. աւելի պարզ՝ դա հայ եւ թուրք յարաբերութեանց պրոբլեմն է. - երկու ժողովուրդների, որոնք այլեւս չեն թաքցնում, որ իրենցից մէկի հետագայ գոյութիւնը պայմանաւորուելու է միւսի մահով»:
Գարեգին ՆԺԴԵՀ
(Հատընտիր, 2006, էջ 231)
Մենք պետք է պայքարենք, հաղթենք, ապրենք ու զարգանանք:
Եթե հնարավոր է եղել արհամարհել և շրջանցել 1989 թ. դեկտեմբերի 1-ի Արցախի ու Հայաստանի Բարձրագույն մարմինների օրինական որոշումը Արցախը Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին և այդ որոշման հիման վրա 1990 թ. ընդունած Հայաստանի Անկախության մասին Հռչակագիրը ու նոր և ապօրինի որոշումներ ընդունել Արցախի անկախության, կարգավիճակի և պատկանելության հարցերի վերաբերյալ, ապա կարծում եմ, և համոզված եմ, կարելի է 1991-ին և դրանից հետո ընդունած բոլոր հայավնաս և ապօրինի որոշումներն ու պայմանավորվածությունները, որոնք հասցրին Արցախը ներկա աղետալի վիճակին, արհամարհել և ամենակարճ ժամկետում ընդունել նոր ու ավելի հիմնավոր` օրինական ու ազգօգուտ որոշում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քննարման դնել ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրի» (ընդունվել է Գլխավոր ասամբլեայի 2007 թվականի սեպտեմբերի 13-ի 61/295 որոշմամբ) հոդված 3-ը.
«Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այս իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը»:
Այնուհետև ԱՀ Ազգային ժողովը ինքնորոշման իրավունքից ելնելով պետք է որոշում կայացնի դիմել (1989 թ. դեկտեմբերի
1-ի օրինակով) ՀՀ Ազգային Ժողովին Արցախը Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանք-առաջարկով:
Որոշման մեջ ՀՀ Ազգային ժողովին առաջարկել նաև Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար Ադրբեջանին (Ալիևին) պատժելու համար դիմել Հաագայի Միջազգային Դատարան:
Կարելի է վստահ լինել, հայության, հատկապես` արցախահայության, համար այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակում ողջ հայությունը (բացի, իհարկե, ազգի տականքից) ոտքի կկանգնի, ինչպես դա եղավ 1988-ին, և կպայքարի Հայաստանի` ներառյալ Արցախը, փրկության և հաղթանակի համար:
Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ