«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Նիկոլենց գործերը սարսափելի վատ են իրական կյանքում՝ փողոցում

Նիկոլենց գործերը սարսափելի վատ են իրական կյանքում՝ փողոցում
02.05.2025 | 14:01

Փողոցում նիկոլենց համար իրականությունը շատ ավելի դաժան է և դա մեղմել այլևս հնարավոր չէ:

Նույնիսկ տգետների համար նախատեսված «կրթվելը նորաձև է» կամ ջադուների հետ գրկախառնված «գլխուդ մեռնիմ փրկիչ ջան» էժան բեմականացումները ոչ մի իրական օգուտ չեն տալիս, որովհետև իրականությունն այլ բանի մասին է, և հեռու չէ այն օրը, երբ Նիկոլի փչած «ստի իմպերիան» ուղիղ բախման մեջ է մտնելու «իրականության զորքերի» հետ: Այդժամ իրականությունը դաժանագույն հաշվեհարդար է տեսնելու կեղծարար-դավաճանների հետ: Խնդիրն այդ օրը մոտեցնելն է:

Արձանագրենք, որ նիկոլենց գործերը սարսափելի վատ են իրական կյանքում՝ փողոցում, եթե կուզեք՝ գետնի վրա, նույնիսկ չի կարելի ասել, որ նիկոլենց գործերը լավ են սոցցանցերում, հակառակը՝ շատ վատ են: Միակ վայրը, որտեղ Նիկոլն իրեն զգում է «ինչպես ձուկը ջրում», Ազգային ժողովն է, որտեղ նա, շրջապատված թիկնազորով և յուրային ուսապարկ-պատգամավորներով, կարողանում է ստախոսության ու կեղծիքի ամենաբարձր դոզաներով հաշվեհարդար տեսնել պառլամենտական ընդդիմության հետ և այդ կեղտոտ շոուն արտահանել հեռուստաէկրաններ ու սոցցանցեր:

Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը վեցնոցի իր կարգավիճակից տրանսֆորմացվում է «հաթաթա տվող» ու «սրան-նրան չախող» տղայի:

Ազգային ժողովը միակ վայրն է, որտեղ Նիկոլը «կոմֆորտ զոնայում է»:

Եվ, ուրեմն ի՞նչ արժեք ունեն ընդդիմադիր պառլամենտական մանդատները, եթե դրանց ազդեցությունը գործընթացների վրա զրո է, մեծ զրո: Այսինքն՝ օրենք անցկացնել չեն կարողանում, օրենքի անցկացմանը խոչընդոտել չեն կարողանում, Նիկոլն Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում, չեն կարողանում խոչընդոտել, Արցախը հայաթափվում է, ոչինչ անել չեն կարողանում:

Հասել ենք այն կետին, որ ասում են, թե Նիկոլի իմպիչմենտի գործընթաց սկսելն անլուրջ է: Իսկ ի՞նչն է լուրջ. Նիկոլին սուր հարցեր տա՞լն ու դրանց տակ մնալը՞: Ի՞նչն է լուրջ. Նիկոլի համար Ազգային ժողովում «ջերմոցային միջավայր» ապահովելը՞: Ի վերջո՝ ընդհանրապես լրջության հետ ի՞նչ առնչություն ունի արդեն 4 տարի գործող այս խորհրդարանը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ