Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Լսարանում լրտեսնե՞ր ունեն

Լսարանում լրտեսնե՞ր ունեն
28.10.2025 | 14:20

Եթե գիտեք՝ ասեք իմանամ

ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանը դասախոսության ժամանակ մի օրինակ է բերել, որը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը»: Դրանից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է դասախոսին ազատել աշխատանքից:

Որ ԵՊՀ այս ռեկտորը կարող է «երեսփոխանուհու» պահանջով դասախոս հեռացնել՝ անսպասելի չէ:

Բայց նաև չեմ հասկանում՝ ԵՊՀ-ում ու մյուս բուհերում դասախոսությունները գաղտնալսվո՞ւմ են, ձայնագրվո՞ւմ են, թե՞ լսարանում լրտեսներ ունեն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ