Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.11.2025 | 22:00
Տե՛ր,
գոհություն եմ մատուցում Քեզ, որ այսօր կրկին արթնացրիր ինձ՝ Քո անսահման ողորմությամբ։
Դու ես, որ գիշերվա անդորրին պահեցիր ու հանգստացրիր ինձ և հիմա կանգնեցրիր նոր օրվա շեմին՝ խաղաղությամբ ու քաղցրությամբ։
Փրկիչ Հիսուս,
Եղիրիմ պահապանը՝ չարի և խաբեության ամեն ճանապարհից,
եղիր իմ առաջնորդը՝ բարի և ճշմարիտ քայլերում։
Թող հոգիս ամրանա Քո սիրո մեջ, և օրս դառնա շնորհի արգասիք։
Ամենակալ Տեր, պահիր և պահպանիր մեզ այսօր և միշտ,
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ