Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
30.10.2020 | 00:08

...թե Ռու­սաս­տա­նում հայ հա­մայն­քի ազ­դե­ցիկ ան­դամ­ներն այս պա­հին սպա­սում են, թե Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հա­մար ՌԴ-ին դի­մե­լու ինչ­պի­սի տար­բե­րակ կամ ո­րո­շում է ըն­դու­նե­լու, որ­պես­զի ի­րենք ևս ակ­տիվ ներգ­րավ­վեն այդ աշ­խա­տանք­նե­րին և ի­րենց խո­ղո­վակ­նե­րով կա­րո­ղա­նան օգ­նել հայ­րե­նի­քին։ Սա­կայն Հա­յաս­տա­նից ոչ մի ազ­դակ դեռևս չեն ստա­նում։


Ա­սում են, այս պա­հին նրանք միայն սահ­մա­նա­փակ­վում են հիմ­նադ­րա­մին գու­մար փո­խան­ցե­լով, Ար­ցա­խին ու ար­ցախ­ցի­նե­րին ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լով, ո­րով­հետև քա­ղա­քա­կան ո­րո­շում, որ­պես այդ­պի­սին, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նից չկա, որ­պես­զի կա­րո­ղա­նան Ռու­սաս­տա­նում դրա լոբ­բին­գով զբաղ­վել։ ՈՒ այս հան­գա­ման­քը շա­տե­րին է ան­հան­գս­տաց­նում։

Դիտվել է՝ 36790

Մեկնաբանություններ