Մի անպատվեք ժողովրդին, մի թերագնահատեք նրան, անելանելիության մի դրդեք, ագռավականչ մարգարեություններ մի տարածեք նրա վաղվա օրվա մասին: Սրտացավ հայրենասեր լինես, թե գիտական լուրջ այր, ճշմարտության համար պայքարի անխոնջ մարտիկ, թե եղածին արդեն համակերպված ճերմակահեր մեկը:
Սիրենք մեր երկիրը, մեր ազգը, կոշտ խոսքով, առավել ևս՝ գործով չալեկոծենք նրա հոգին: Իսկ մեզնից ծնված թյուրիմացության խորթ պահվածքն էլ չդարձնենք ազգին բնորոշիչ: Ծնողին սովորաբար չեն դատում, նրան ընդունում են հարազատավարի, այնպիսին, ինչպիսին նա կա:
Հայկ Մարտիրոսյան