-
13.11.2020|
00:26
...թե չնայած ընդդիմության ջանքերին, Փաշինյանի ստորագրությամբ դավաճանության ակտը հազիվ թե հնարավոր լինի ինչ-որ առումով փոխել։
-
10.11.2020|
00:08
...թե մինչ մենք ներսում ոմանց փորձում ենք հասկացնել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունն ու բնական անհրաժեշտությունը, թուրք-ադրբեջանական քարոզչությունը Ռուսաստանում արդեն լայն լսարաններ է գրավում։ Բավականին մեծ աշխատանքներ են այս առումով իրականացվում, քարոզչական ողջ հոսքերով փորձ է արվում ադրբեջանամետ տեղեկություններ տարածել։
-
06.11.2020|
09:55
...թե կորոնավիրուսի կտրուկ աճող թվերին զուգահեռ առողջապահական համակարգն այլևս չի կարողանում հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներին օգնություն ցուցաբերել, շտապ օգնությունն էլ չի հասցնում ժամանակին արձագանքել կանչերին։
-
03.11.2020|
00:42
...թե իշխանությունը թեև չցանկացավ ընդդիմության առաջարկն ընդունել և պետական պաշտպանության կոմիտե ստեղծել, այսինքն տեղի ունեցողի պատասխանատվությունը, ըստ էության, կիսել, բայց քարոզչական հարթակում լրիվ այլ մարտավարություն է ընտրվել։
-
30.10.2020|
00:08
...թե Ռուսաստանում հայ համայնքի ազդեցիկ անդամներն այս պահին սպասում են, թե Հայաստանի ղեկավարությունը պատերազմը կանգնեցնելու համար ՌԴ-ին դիմելու ինչպիսի տարբերակ կամ որոշում է ընդունելու, որպեսզի իրենք ևս ակտիվ ներգրավվեն այդ աշխատանքներին և իրենց խողովակներով կարողանան օգնել հայրենիքին։ Սակայն Հայաստանից ոչ մի ազդակ դեռևս չեն ստանում։
-
27.10.2020|
00:26
...թե Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակներն ահռելի աշխատանքներ են տանում, յուրաքանչյուր դեպք հանգամանորեն ուսումնասիրում, հավաքագրում և ներկայացնում են արտաքին աշխարհին։
-
23.10.2020|
00:33
...թե Արցախի անկախության ճանաչման հարցը տևական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռևս այն պաշտոնական տեսք չի ստանում այն պատճառով, որ դեռևս կորած չեն համարում միջնորդ երկրների կողմից հրադադարի հաստատման և բանակցային գործընթաց սկսելու հավանականությունը։
-
20.10.2020|
00:12
...թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։ Դրան զուգահեռ, Հայաստանում արգելափակված չեն ադրբեջանական լրատվական կայքերը, որոնց հրապարակումներն անգիտակցաբար տարածում են որոշ հայ օգտատերեր` կուլ տալով թշնամու խայծը։
-
16.10.2020|
00:18
...թե երեկվա որոշ մոլի արևմտամետների հանկարծակի կերպարանափոխությունն ու ռուսասեր դառնալը միայն արագ ճկվելու և շողոքորթելու յուրահատուկ տաղանդով չի պայմանավորված։
-
12.10.2020|
23:48
...թե նախանցյալ օրը վարչապետի և արտաքին գործերի նախարարի ներկայությամբ ԱԺ խորհրդի նիստում հնչած պաշտոնական տեղեկատվությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։