Պատկերացրեք՝ ինչ-որ պայմանական «հաբռգած ապերոներ» եկեղեցական տոնի օրով, պատարագի կեսից ներս մտնեն, տեսնեն եկեղեցին լեփ-լեցուն է, մխրճվեն հավատացյալների շարքերը, որպեսզի իրենց «մեծ ախպորը» VIP տեղ ապահովեն խորանի դիմաց։ Հետո, 20 րոպե անց, «մեծ ախպոր» հավեսը փախնի, մարդկանց հրմշտելով էլի դուրս գան, իսկ իրենց այս պահվածքից դժգոհ հավատացյալ մի երիտասարդի էլ բռունցքով հարվածեն։
Պատկերացրեք, որ այդ իրենց «մեծ ախպերը» կես տարի շարունակ ամեն շաբաթ-կիրակի թե՛ եկեղեցիներում, թե՛ ընդհանրապես փողոցներում, օրը ցերեկով մարդկանց «կպռշկվի», կոնֆլիկտներ հրահրի...
Պատկերացրի՞ք։
Հիմա եկեք բացենք ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ գլուխը, որի վերնագիրն է՝ «Հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները»։
Գլուխը սկսվում է 297-րդ հոդվածով։ Կարդանք այն.
«Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով...»։
Իսկ եթե վերը նշված ապերոների «մեծ ախպերը» դեռ մի բան էլ պաշտոնյա լիներ, ապա ՔՕ-ի հոդվածին կավելանար ծանրացուցիչ հանգամանք, այն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը...
Բայց դե այդպիսի բան անհնար է, չէ՞. որ ՀՀ պաշտոնյան (է՛լ չասեմ վարչապետը) խուլիգանություն անի։ Հո՞ գժերի կրկեսում չենք ապրում։
Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ
Հ.Գ.
Իսկ թե ինչու է Նիկոլի և իր թիկնազորի խուլիգանությունը դեռ մի բան էլ ուղիղ եթերով հեռարձակվում, կգրեմ հաջորդիվ: