H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48,8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։
Մոսկվայում երեկ գրիպի համաճարակ է հայտարարվել: Պաշտոնական տվյալներով՝ հունվարի 18-24-ը սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ աճել է:
Երեկ Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, 177-ը` մինչև 18 տարեկան։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, 36-ը` երեխաներ։
Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։
Պակիստանը առնվազն 30 տարի թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի բարեկամ Հնդկաստանի հետ Պակիստանը հիմա էլ պատերազմական վիճակում է։
Հնդկաստանը հստակ արտահայտված բացասական վերաբերմունք ունի Հայաստանի թշնամի Ադրբեջանի նկատմամբ, նաև զենք է մատակարարում հայկական բանակին...