-
08.09.2013|
15:14
ՌԴ խորհրդարանի կոմունիստական ֆրակցիան օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում են վերադարձնել ձմեռային ժամանակը, ինչպես նաև տարածքները բաժանել ըստ ժամային գոտիների ինչպես եղել է ԽՍՀՄ ժամանակ:
-
08.09.2013|
13:29
Երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին: Նա հիմնականում խոսել է այն մասին, թե ինչ «նվաստացուցիչ կերպով» է Սերժ Սարգսյանը Ռուսաստանում այդ որոշումը կայացրել, և շրջանցել է այն հարցը, թե ինչ է Հայաստանին տալու այդ անդամակցությունը:
-
07.09.2013|
18:39
Բոլորովին վերջերս էր. Սևան-Երևան մայրուղու ճանապարհահատվածներից մեկում «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա էր կողաշրջվել: Անցնում էինք այդ ճանապարհով:
-
07.09.2013|
15:04
Այսօր հայ գրաքննադատ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ ԱլեքսանդրԹոփչյանի ծննդյան օրն է:
Ալ. Թոփչյանը հայտնի է նախևառաջ որպես գրաքննադատ: 60-80թթ ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում բերեցին:
-
06.09.2013|
18:44
«Հայաստանի որոշումը բոլորին զարմացրեց աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպային։ Այն անսպասելի էր։ Թեև կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը կշարունակի քննարկումները, որպեսզի պարզի, թե ինչպիսի տարածք է ստեղծվել երկու տարբեր համաձայնագրերը համատեղելու համար։ Հույս ունեմ՝ բանակցությունները ԵՄ-ի հետ չեն դադարեցվի։ Մինչ այժմ Հայաստանը կարողացել է բանեցնել հմուտ դիվանագիտություն. մեկ ոտքը եղել է Արևմուտքում, մյուս ոտքը՝ Արևելքում։ Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության այդ մոտեցումը հաջողություն կունենա»։
-
06.09.2013|
15:10
Ազատամարտիկների երեկվա հանրահավաքի «մեխը» հայտարարված աշխարհազորի ստեղծման գաղափարն էր: Թե ինչ են պատկերացնում նրանք աշխարհազոր ասվածի տակ, մի քիչ անորոշ է, բայց բառն ինքը իր մասին խոսում է:
-
05.09.2013|
23:32
Սեպտեմբերի 5-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը սկսվեց անսովոր պայմաններում: Նախքան նիստը Մելիք-Ադամյան փողոցում հավաքվել էին Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն դեմ մի քանի տասնյակ քաղաքացիներ` արտահայտելու իրենց բողոքը:
-
05.09.2013|
18:00
Վերջին շրջանում քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած «Նախախորհրդարանը» վերջին երկու օրերին լռում է և որևէ խոսք չի ասել Սարգսյան-Պուտին հանդիպման և Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին: «Նախախորհրդարանի» հայտնի դեմքերին երեկ չտեսանք նաև ՀՀ նախագահի նստավայրի առջև կազմակերպված ցույցի ժամանակ, որի մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտում այդ որոշման դեմ:
-
05.09.2013|
11:33
Սեպտեմբերի 10-ին մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը։ Այդ օրը նվագախմբի հետ հանդես կգա ամերիկացի հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը։ Համերգը կղեկավարի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
-
04.09.2013|
17:51
Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի պաշտոնական բացումը: Ակումբը կազմակերպել են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։